fbpx

Առաջին հայացքից ի՞նչն է ամենից շատ գրավում տղամարդկանց և կանանց

Պարզվել է՝ ինչպես են տարբեր սեռերի ներկայացուցիչներն ընկալում դիմագծերը։

Ռոմանտիկ զուգընկերոջ ընտրությունը կախված է բազմաթիվ գործոններից։ Թեև անձնական հատկանիշները, հետաքրքրություններն ու հումորի զգացումը կարող են բարձրացնել մարդու գրավչությունը, շատերն ունեն իրենց նախընտրած «տեսակը», որը ենթագիտակցորեն ազդում է առաջին տպավորության վրա։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հետազոտություններն օգնել են պարզել, թե դիմագծերից որոնք են տղամարդիկ և կանայք ամենից հաճախ համարում առավել գրավիչ։

Հետազոտության մանրամասները

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են տարբեր սեռերի ներկայացուցիչներն ընկալում դիմագծերը։ Հետազոտությունը հրապարակվել է «Լարինգոսկոպ» (The Laryngoscope) գիտական ամսագրում։ Մեյոյի կլինիկայի մասնագետները փորձել են պարզել, թե դեմքի որ հատվածներն են ուշադրություն գրավում արտաքինը գնահատելիս, և որոնք են ամենաշատը հետաքրքրում։

Հետազոտությանը մասնակցել է 154 մարդ, որոնց տասը վայրկյանի ընթացքում ցուցադրել են 40 տարբեր դեմքերի լուսանկարներ։ Լուսանկարներում պատկերված են եղել տարբեր ռասաների և տարիքի (20-60 տարեկան) մարդիկ՝ առանց դիմախաղի և շպարի։ Ի տարբերություն նախորդ փորձարկումների, որտեղ ուշադրությունը կենտրոնացված էր առանձին դիմագծերի վրա (օրինակ՝ աչքեր, բերան կամ քիթ), այս անգամ մասնակիցները տեսել են ամբողջական դեմքը։

Մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը (47 հոգի, միջին տարիքը՝ 35) գնահատել է յուրաքանչյուր դեմքի գրավչությունը։ Երկրորդ խումբը (50 հոգի) փնտրել է կոսմետիկ միջամտությունների հետքեր։ Երրորդ՝ ստուգիչ խումբը (57 հոգի) որևէ հանձնարարական չի ստացել։ Փորձի ընթացքում հատուկ տեսախցիկներն արձանագրել են աչքերի շարժումը՝ պարզելու համար, թե դեմքի որ հատվածների վրա է կենտրոնանում ուշադրությունը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Հետազոտության արդյունքները

Արդյունքները ցույց տվեցին, որ բոլոր մասնակիցներն ամենից հաճախ նայել են դեմքի կենտրոնական գծերին՝ աչքերին, քթին ու բերանին։ Սակայն նրանք, ովքեր գնահատում էին գրավչությունը, մյուս խմբերի համեմատ ավելի երկար են ուսումնասիրել դեմքի ստորին հատվածը՝ բերանը, քիթը և այտերը։

Մանրամասն վերլուծությունը պարզել է, որ բարձր գնահատականներ տված մարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են աչքերի, բերանի, քթի և մազերի վրա, իսկ ցածր գնահատականներ տված մասնակիցներն ավելի հաճախ նայել են ճակատին ու պարանոցին։

Նկատվել են նաև սեռային տարբերություններ։ Տղամարդիկ բարձր գնահատական տալուց առաջ ամենից երկար ուսումնասիրել են կնոջ բերանը, մինչդեռ կանայք տղամարդկանց գնահատելիս ավելի մեծ ուշադրություն են դարձրել աչքերին ու մազերին։

Կարդացեք նաև՝ Ինչ է նկատում տղամարդը կնոջ մեջ առաջին 30 վայրկյանում․ դետալներ, որոնք վճռում են ամեն ինչ

Թեև նախկինում ևս նշվել է, որ տղամարդիկ և կանայք յուրովի են ընկալում արտաքինը, այս հետազոտությունն առանձնանում է նրանով, որ սուբյեկտիվ կարծիքների փոխարեն կիրառվել են հայացքին հետևող տեսախցիկներ, ինչպես նաև ցուցադրվել են բնական, չմշակված լուսանկարներ։

Հետազոտության սահմանափակումները

Գիտնականները նշում են, որ աշխատանքն ունի որոշակի սահմանափակումներ։ Օրինակ, հարթ պատկերները լիովին չեն արտացոլում իրականությունը, քանի որ կյանքում մենք դեմքը տեսնում և գնահատում ենք տարբեր անկյուններից։ Բացի այդ, յուրաքանչյուր մասնակցի անձնական նախասիրություններն ու փորձառությունը նույնպես կարող են ազդել գնահատականների վրա։

Հետազոտության հեղինակներն առաջարկում են հետագայում ուսումնասիրել դեմքի անհատական առանձնահատկությունները (սիմետրիա, համաչափություն, մաշկի կառուցվածք) և պարզել արտաքին տվյալների կապը ոչ տեսողական գործոնների հետ, ինչպիսիք են ձայնը կամ վարքագիծը։ Սա թույլ կտա ավելի հստակ հասկանալ, թե ինչն է մարդուն դարձնում գրավիչ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Առաջին հայացքից ի՞նչն է ամենից շատ գրավում տղամարդկանց և կանանց
Որոնք են Կենդանակերպի նշանների ուժեղ կողմերը