fbpx

«Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց սիրելիներին»: Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես ընկնել դրախտ

Կկարդաք 1 րոպեի ընթացքում, իսկ կհիշեք՝ ամբողջ կյանքում:

Երկար, վայրի և հոգնեցուցիչ ճանապարհով քայլում էր մի մարդ, իր շան հետ: Գնում էր նա, գնում: Հոգնել էր, շունն էլ էր հոգնել: Հանկարծ նրա առջև հառնում է մի օազիս: Գեղեցիկ դարպասներ, ցանկապատից այն կողմ՝ երաժշտություն, ծաղիկներ, գետակի կարկաչ: Մի խոսքով՝ հանգիստ:

– Ի՞նչ է սա, – հարցնում է նա դռնապանին:
– Սա դրախտն է, դու արդեն մահացել ես, և այժմ կարող ես մտնել և իսկապես հանգստանալ:
– Իսկ այնտեղ ջուր կա՞:
– Որքան կցանկանաս․ մաքուր շատրվաններ, սառը լողավազաններ:
– Իսկ ուտելիք կտա՞ն:
– Ինչ կցանկանաս:
– Բայց ինձ հետ շուն կա:
– Ցավում եմ, շան հետ՝ չի կարելի: Դուք պետք է նրան թողնեք այստեղ:

Եվ մարդն անցնում է կողքով: Որոշ ժամանակ անց ճանապարհը բերում է նրան մի ֆերմայի մոտ: Դարպասների մոտ կրկին նստած էր դռնապան:

– Ես ծարավ եմ, ջուր կարելի՞ է, – խնդրեց ճանապարհորդը:
– Մտիր, բակում ջրհոր կա:
– Իսկ իմ շո՞ւնը:
– Ջրհորի կողքին կտեսնես կերակրաման:
– Իսկ ուտելի՞ք:
– Կարող եմ հյուրասիրել քեզ ընթրիքով:
– Իսկ շա՞նը:
– Ոսկոր կգտնվի:
– Իսկ ի՞նչ տեղ է սա:
– Սա դրախտն է:
– Բայց ինչպե՞ս, պալատների դռնապանն ասաց, որ դրախտն այնտեղ է:
– Սուտ է ասում: Այնտեղ դժոխքն է:
– Բայց ինչպե՞ս եք դուք այստեղ՝ դրախտում դա թույլ տալիս:
– Դա մեզ համար օգտակար է:Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
«Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց սիրելիներին»: Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես ընկնել դրախտ
Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան – Չեչեն Գրոհայինի անկեղծ նամակը