fbpx

Իլոն Մասկի Նամակը երիտասարդներին: Երազեք, երազանքները կատարվում են և ես չգիտեմ թե ինչու

Միլիարդատեր Իլոն Մասկի նամակը երիտասարդներին:

Իլոն Ռիվ Մասկ՝ կանադա-ամերիկյան գործարար, գյուտարար և ներդրող; միլիարդատեր SpaceX և X.com ընկերությունների հիմնադիր, Tesla Motors-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն:

Մանուկ հասակում ես երազում էի, որ կդառնամ հարուստ և կշրջեմ Եվրոպայի հարմարավետ քաղաքներով: Բայց գտնվելով Բարսելոնայի կենտրոնում՝ ես այդպես էլ չզգացի պահի յուրահատկությունը: Ամեն ինչ տեղի ունեցավ հաջորդաբար և տրամաբանորեն: Իմ ճանապարհը, որը սկսվեց փոքրիկ մի գյուղից, շարունակվեց մայրաքաղաքում՝ բոլորի համար անսպասելի ձևով: Եվ այդ ամենը այն պատճառով, որ ես չէի վախենում երազելուց:

Դպրոցի հաջող ավարտելն ու քննություններ հանձնելը թույլ տվեցին ինձ ընդունվել լավ ԲՈՒՀ: Ծրագրավորումը, ի զարմանս ինձ, տրվում էր շատ հեշտ: Ամեն պրոֆիլային քննություն ավարտվում էր գերազանց գնահատականով: Դասախոսները գոհ էին, սակայն ես սկսեցի կասկածել:

Երազանքները, որոնց մասին երազում էի մանուկ հասակում՝ հոդս էին ցնդել: Ես դադարեցի մտածել աշխարհով ճանապարհորդելու մասին, այլ դրա փոխարեն ռեզյումեներ էի լրացնում և ընտրում էի ապագաս՝ ըստ ամենաբարձր աշխատավարձի: Կանգնելով «ճշմարիտ» ճանապարհին, ես հայտնվեցի իր օրենքներն ու իր նշաձողն ունեցող համակարգում: Ես հասկացա, որ ճիշտ չեմ գնում և չէի ուզում հայտնվել այնտեղ:

Մեծանալով, մեզ կարծես թե ասում են. «դադարիր երազել և ապրիր իրական կյանքով»: Բայց բանը նրանում է, որ իրականությունը այն չէ, ինչ մեզ շրջապատում է: Մեր իրականությունը մենք ստեղծում ենք ինքներս: Մտածելակերպը, արարքներն ու մտքերը ազդում են աշխարհը ընկալելու վրա: Աշխարհը շատ ավելի դյուրակուռ է, քան թվում է: Այնտեղ կա այն ամենը, ինչ մեզ պետք է: Մեզ մնում է միայն այն վերցնել:

«Դուք հավատում էինք, որ երբ մեծանաք՝ կարող եք անել ամեն ինչ, որտեղ պատահի և դառնալ նա, ով ուզում եք: Իսկ հետո իմացաք, որ այդ ամենը արգելված է: Ձեզ հաղորդեցին, որ պետք է մեծանալ և դադարել երազել, որ պետք է խելամիտ լինել և ինքներդ Ձեր առջև բարձր նպատակներ չդնել»: – «Դարձիր քո լավագույն տարբերակը» գրքից:

Ամեն ինչ սկսվեց ծրագրավորողի աշխատանք գտնելու երազանքից: Ես 18 տարեկան էի: Այն ժամանակ ես հասկացա, որ վաղվա հաջողությունը՝ այսօրվա ջանքերի արդյունք է և ամառային երեք ամիսները նվիրեցի հմտություններս զարգացնելուն, իսկ արդեն ձմռանը հասա նպատակիս: Ես չափազանց խելացի չէի: Ուղղակի ցանկացա և վերցրեցի:

Ամեն առավոտ մեզ հնարավորություն է տրվում դառնալ ավելի լավը և հիմարություն կլիներ դրանից չօգտվելը: Շատերը ամբողջ կյանքը երազում են բաների մասին, որոնց հասնելու համար հարկավոր է ընդամենը պարզ կարգապահություն: Իսկ ինչի՞ մասին եք երազում Դուք: Միգուցե Ձեզ հարկավոր է ընդամենը մեկ քա՞յլ:

«Տագնապն ու կասկածները հաղթահարվում են միայն գործողությամբ, իսկ կորցրած հնարավորությունը իր մասին կհիշեցնի Ձեր ամբողջ կյանքում»: – «Մետաղադրամները, որոնց շնորհիվ դու ապրում ես» հոդվածից:

Երազեք: Որքան բարձր է նշաձողը, այնքան բարձրունքում կհայտնվեք:

Պետք է կարողանալ երազել: Երազանքի մասին որոշ բաներ մեզ ուղղակի պարտադրված է: Չէ՞ որ շատ դժվար է գտնել իսկական ցանկություն, երբ ավելի հեշտ է վերցնել ուրիշինը: Ես նույնպես այդպես էի վարվում և մինչ հիմա, երբեմն, կարող եմ ինձ բռնացնել այն բանի վրա, որ որոշ բաներ, որ նախկինում ցանկություն էին թվում՝ դարձել են անհետաքրքիր:  Բայց այն նպատակները, որոնք արդեն վաղուց առկա են իմ կյանքում՝ ամեն օր, ավելի ու ավելի եմ սկսում գնահատել, որովհետև հենց դրանք են իսկական ցանկությունները:

Արթնանալ և հասկանալ, որ հենց այսպես կուզեիր ապրել օրդ՝ անգին բան է: Մեր կյանքը ամեն րոպե կարճանում է: Արդյո՞ք այն մեզ տրված է ոչ երջանկության համար:

Երազելով մի մոռացեք ապրել իրականության մեջ: Չէր սխալվում Ջոն Լենոնը, երբ ասում էր, որ կյանքը՝ այն է ինչ կատարվում է քեզ հետ, մինչդեռ դու ապագայի պլաններ ես գծում:

Որովհետև երազանքները՝ նպատակ չեն, այլ ավելի շուտ կողմնորոշիչներ: Եթե ամեն ինչ պլանով ընթանար, ապրելը չափազանց տաղտկալի կլիներ:

Ձեր կյանքը՝ ընդամենը պահ է: Եվ միայն Դուք կարող եք այն ավելի լավը դարձնել: Այդպիսով, երազանքի ճանապարհին, պահ պահի ետևից, Ձեր կյանքը իմաստ կստանա:

Եթե Դուք ամեն ինչ ճիշտ անեք, ապա կգա մի պահ, որ կհասկանաք, որ երազանքները կատարվել են և ամեն մի օր կսկսի Ձեզ ուրախություն պատճառել: Ինչպե՞ս ճիշտ վարվել: Ընդունեք որոշումներ, լսելով երկու ձայնի՝ տրամաբանության և ինտուիցիայի: Կասկածները առաջանում են այդ երկուսի անհամաձայնության պահին, բայց, երբ նրանք ինչ-որ բան պնդում են միասին, իմացեք՝ հենց դա էլ Ձեզ անհրաժեշտ է:

Երազեք, ապրեք և եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք:

Ամեն ինչ հնարավոր է:

Իմացեք, Ձեր ապագան որոշվում է այն պահերով, երբ Ձեզ համար դժվար է: Կյանքը Ձեզ համար խոչընդոտներ կստեղծի, որպեսզի փորձի, թե որքանո՞վ եք պատրաստ տիրանալ ցանկալիին: Կյանքը պատրաստ է տալ Ձեզ ամեն ինչ: Պատրա՞ստ եք այն վերցնելուն: Եթե այո, ուրեմն գնացե՛ք և վերցրե՛ք:

Աղբյուրը՝ cluber.com.ua

Թարգմանությունը՝ mediamag.am

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Իլոն Մասկի Նամակը երիտասարդներին: Երազեք, երազանքները կատարվում են և ես չգիտեմ թե ինչու
Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում են Կիևուհիները