fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ամենաիդեալական կինը ըստ Կենդանակերպի նշանի

Ամենաիդեալական կինը ըստ Կենդանակերպի նշանի

Ո՞վ է իդեալական կինը։ Լավ տնային տնտեսուհի, հոգատար կին, հավատարիմ ուղեկից, անկրկնելի սիրուհի, հրաշալի կոմպանիոն։ Հավանաբար յուրաքանչյուր տղամարդ կյանքում թեկուզ մեկ անգամ մտորել է այս հարցի շուրջ։

Խոյ

Խոյ-կինը ամբիցիոզ, զգացմունքային և ինքնավստահ լեդի է, որը չի ընդունի իր նկատմամբ ուշադրության պակասը և չի ների դավաճանությունն ու կոպտությունը։ Տղամարդու համար նա կանի ամեն բան, որպեսզի իր տղամարդը հարգանքի և բարձր կարգավիճակի արժանանա։

Երբեմն Խոյը կարող է անլուրջ թվալ, սակայն դա այդպես չէ։ Եթե Խոյը սիրում է, ապա ընդմիշտ։ Խոյ-կինը գեղեցիկ և խնամված է, զգացմունքային, հմայիչ և խորհրդավոր։

Ցուլ

Այս օրիորդի համար ամուսնությունը կյանքի կարևորագույն նպատակներից է։ Նա շատ ուշադիր է ամուսնուն ընտրելիս և գերազանց կին է համարվում։ Սակայն , եթե Ցուլի ամուսինը ամուսնալուծվելու ցանկություն հայտնի, դա ծայրահեղ բարդ կլինի։
Ցուլը կարողանում է հարթել անախորժությունները, լուծել խնդիրներն ու կոնֆլիկտները՝ վեճերից ու տարաձայնություններից խուսափելով։ Այս կինը կապահովի տան հարմարավետությունն ու ջերմությունը, սակայն փոխարենը հարգանք և նյութական բարեկեցություն կպահանջի։

Երկվորյակներ

Երազկոտ և ստեղծագործ այս էակը հրաշալի տնտեսուհի է, սիրող կին և հոգատար մայր։ Երկվորյակ-կանայք շատ պահաջկոտ են, քանի որ ամբողջությամբ տրվելով ընտանիքին, ցանկանում են ստանալ այն, ինչն իրենց համար անհրաժեշտ և կարևոր է։
Ամեն դեպքում, Երկվորյակները հիանալի տարբերակ են համարվում երկարատև հարաբերությունների և ամուսնության համար։ Բացի այդ, գեղեցիկ և խնամված կանայք են։

Խեցգետին

Խեցգետինները կրքոտ սիրուհիներ են և ռոմանտիկ էակներ, որոնք հեշտությամբ կարող են գրավել ցանկացած տղամարդուն։ Սակայն, օրինական կին դառնալով, ժամանակի մեծ մասը անցկացնում են երեխաների հետ։ Ինչ վերաբերում է հավատարմությանը, ապա Խեցգետինը արժանապես համարվում է ամենահավատարիմ նշաններից մեկը։

Տանը Խեցգետին կինը հրաշալի տնտեսուհի է, որի բնակարանում կարգուկանոն տիրում։ Բացի այդ, Խեցգետինը դեմ չէ ժամանակ առ ժամանակ երեկույթներ կազմակերպել ամուսնու գործընկերների կամ իր ընկերուհիների համար։ Սակայն հուսալ, որ Խեցգետինը հեշտությամբ կհրաժարվի իր սովորություններից, չարժե. այս նշանը բավական պահպանողական է։

Առյուծ

Առյուծը սիրում է տանջել, հրամայել և դաստիարակել։ Դա վերաբերվում է ոչ միայն նրա աշխատակիցներին և երեխաներին, այլ նաև ամուսնուն։ Ամեն հարցում գեղեցիկ և տաղանդավոր Առյուծը տղամարդուն հիանալի զույգ կլինի։ Հրաշալի խոհարարուհի է, ամուսնու նկատմամբ շատ պահանջկոտ։ Անկողնում սիրում է իշխել, և դա վատ չէ, եթե հարմար է իր երկրորդ կեսին։

Կույս

Կույսը պահանջկոտ և հաշվարկող է համարվում, սակայն դա միշտ չէ, որ վատ է։ Կույսի ընտանիքում միշտ «սև օրվա» հոգեպահուստ կլինի, որը կլուծի նույնիսկ բարդ խնդիրները։ Կույսը չի համարվում ամենազգացմունքային անձը, քանի որ միտքն ու գիտակցությունը, որպես կանոն, միշտ առաջին տեղում են։

Տանը Կույսը պահպանում է հարմարավետությունն ու մաքրությունը, ինչպես նաև տան բոլոր անդամների առողջությունը։ Կույս-մայրը մեծ ուշադրություն է դարձնում իր երեխաների դաստիարակությանն ու կրթությանը։

Կշեռք

Կշեռք-կինը փնտրում է եթե ոչ ապահովված, ապա գոնե այն տղամարդուն, ով կկարողանա հասնել ինչ-որ բանի ապագայում։ Խանդոտ և կամակոր Կշեռքները սիրում են, երբ իրենց շատ ուշադրություն են դարձնում։ Ընտանեկան հարաբերություններում առաջնային խնդիրն իրենց համար հարմարավետությունն ու ջերմությունն է։ Սիրելիի ճաշակը նույնպես կարևոր է Կշեռքի համար։ Եթե նրա տղամարդն ընտրում է անհամատեղելի հագուստ, հավատացեք, Կշեռք-կինը մեկ այլ տղամարդ կընտրի։

Կարիճ

Հավատարիմ կին, որը կսիրի իր ընտրյալին։ Սակայն եթե տղամարդը դավաճանի, Կարիճը կխզի բոլոր կապերը նրա հետ։ Դինամիկ և սեքսուալ Կարիճը հիացմունքի կարիք ունի։ Սիրում է երեխաներին։

Հարաբերություններում հավատարիմ է և ազնիվ, եթե փոխադարձ վերաբուրմունք է զգում տղամարդու կողմից։

Աղեղնավոր

Բոլոր տղամարդկանցից Աղեղնավորը կընտրի նրան, ով չի սահմանափակի նրա ազատությունը, չի խանդի և չի վերահսկի նրա ամեն քայլը։ Ամուսնու համար կլինի հավատարիմ ընկեր և կրքոտ սիրուհի։ Ուրախ և մարդամոտ Աղեղնավորը տանել չի կարող սուտն ու կեղծավորությունը։ Հարմար է այն տղամարդկանց, ովքեր գնահատում են ըմբռնումն ու աջակցությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուր տիկինը երազում է ազդեցիկ տղամարդու մասին։ Ծանր է տանում քննադատությունը, քանի որ գիտի իր բոլոր թույլ կողմերը։ Տան հարմարավետությունը Այծեղջյուրն ընկալում է որպես իդեալական հարաբերությունների և սիրո բարձրագույն ապացույց։ Հավատարիմ է, սակայն հաճախ պահանջկոտ ընտանիքի անդամների նկատմամբ, որոնց երջանկության և բարեկեցության համար պատրաստ է անել ամեն բան։

Ջրհոս

Ջրհոսը նյութական բարեկեցություն է պահանջում։ Որպես կանոն, ընտրում է կայացած և ապահովված տղամարդ, ինչը երջանկության և բարեկեցության երաշխիք է։ Ջրհոսը հրաշալի կին է, տնտեսուհի և մայր, եթե ամուսնու աշխատավարձը թույլ է տալիս արժանավայել կյանք ապահովել։ Եթե տանը ֆինանսական խնդիրներ են ծագում, Ջրհոսը նյարդային և ագրեսիվ է դառնում ՝ ինչպես ամուսնու, այնպես էլ երեխաների նկատմամբ։

Ձկներ

Ամենահավատարիմն են համարվում։ Կարող են սիրել և ամբողջությամբ տրվել տղամարդուն , ինչը գնահատում է ցանկացած տղամարդ։ Տղամարդուց Ձկները սպասում են փոխադարձ վերաբերմունք։ Սերն ու զգացմունքը Ձկների համար ավելի կարևոր են, քան տունն ու կենցաղը, ինչը ոչ միշտ է ճիշտ։ Եթե զգացմունքային և էմոցիոնալ կին եք փնտրում, ապա Ձկները Ձեզ համար իդեալական տարբերակ են։

Կյանքի ուղեկից փնտրելիս միշտ հիշեք, որ ցանկացած մարդ ունի իր դրական և բացասական կողմերը։ Կարդալով կենդանակերպի նշանների այս կամ այն ներկայացուցիչների մասին բնութագիրը, կկողմնորոշվեք՝ արդյոք կարող եք ապրել նման կնոջ հետ մեկ տանիքի տակ։

կարդացեք նաև

Լևոն Արոնյանի ընտրյալը հրապարակել է իրենց համբույրի լուսանկարը

Անիտա Այվազյանը, ով գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընտրյալն է, նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը...

ԹԵՍՏ․ Հարցեր իսկական ինտելեկտուալների համար

Մեր թեստերի հարգելի մասնակիցներ, առաջարկում ենք Ձեզ համոզվել Ձեր գիտելիքներում, անցնելով մեր նոր թեստը և ճիշտ պատասխանելով թեստի բոլոր հարցերին: Հաջողություն ենք մաղթում: Վերջում չմոռանաք...

Սևը սպիտակի վրա, թե՞ սպիտակը սևի, պայքարե՞լ կյանքում, թե՞ հանձնվել

Լինե՞լ, թե՞ չլինել՝ այս է խնդիրը... Մարդ իր ողջ կյանքում պայքարում է, փնտրում է, գտնում է և ինչու չէ՝ նաև կորցնում։ Եթե հասկացել ես որ...

ԹԵՍՏ․ Ընդհանուր գիտելիքներին վերաբերող 10 հարց՝ նրանց համար, ովքեր վստահ են իրենց ուժերին

Ներկայացնում ենք մեր հերթական ընդհանուր գիտելիքներին վերաբերող բազմագիտության թեստը: Ստուգեք Ձեր գիտելիքները և Ձեր ուժերը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram...

Մտքի ահռելի ազդեցությունը մեր կյանքի վրա

Մեր կյանքում տեղի են ունենում երևույթներ, որոնց մասին մենք անգամ չենք էլ մտածում, երբեմն նույնիսկ հետաքրքիր էլ չի, թե ինչու կամ որտեղից տվյալ երևույթը...