fbpx

Հույզերի հոգեբանություն. ի՞նչ են պատմում ճակատի կնճիռները

Մեր մարմինը ունիվերսալ մեխանիզմ է, որից կարող ենք «կարդալ», թե ինչ ապրելակերպ ենք վարում, ինչպես ենք սնվում և արդյոք ժամանակ ենք հատկացնում սպորտին։ Ծերացման առաջին և առավել ակնհայտ նշանը դեմքի կնճիռներն են: Պե՞տք է դրանցից վախենալ։

Կնճիռները պարզապես արտացոլում են ապրումների որակն ու ինտենսիվությունը, որոնք մենք ապրել ենք մեր ճանապարհին: Տարիքի հետ էպիդերմիսի բջիջների մատակարարումն ավելի ու ավելի քիչ է դառնում, իսկ մաշկը դառնում է ավելի չոր՝ կորցնելով ջուրը և կոլագենը, որը պատասխանատու է մաշկի բնական առաձգականության համար:

Բայց կա կնճիռների մեկ այլ տեսակ, որն առաջանում է ձեր բնավորության հոգեբանական առանձնահակտկություններից՝ միմիկական կնճիռները։ Չափազանց զգացմունքային մարդիկ, ժպտացող, զարմացող՝ այս բոլոր մարդիկ երիտասարդ տարիքից կնճիռներ են ձեռք բերում ճակատին, շրթունքների և աչքերի անկյուններում։

Ճակատի խորը կնճիռները հաճախ ի հայտ են գալիս Մերկուրիական և Սատուրնյան տիպի մարդկանց մոտ. նրանք մտահոգ, լուրջ և գործունյա մարդիկ են, ովքեր հաճախ բարձրացնում են իրենց ճակատը՝ վերլուծելով իրավիճակը:

Վեներայի և Լուսնի մարդիկ կնճիռներ չունեն, քանի որ նրանք երբեք հույզերը չափազանց բուռն չեն ցուցադրում։

Մարսի և արևի մարդիկ հաճախ ունենում են հոնքերի միջև ընկած ծալքի խորը հորիզոնական կնճիռ, ինչը վկայում է մտքի ուժեղ կամային լարվածության մասին: Որքան խորն է այս ծալքը, այնքան ավելի կամակոր է ձեր դիմացի մարդը:

Անկախ նրանից, թե ինչպիսի մարդ եք դուք, հետևեք այս պարզ սովորություններին, որպեսզի խուսափեք նոր կնճիռներից և հինը խորացնելուց:

1. Թողեք ծխելը

2. Կերեք հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ (հատապտուղներ, արտիճուկներ, կարմիր և սև լոբի, սալոր, պեկան ընկույզ)

3. Խմեք բավականաչափ ջուր (մաքուր ոչ գազավորված կամ կոկոսի հյութ)

4. Խուսափեք արևի երկարատև ազդեցությունից

5. «Գեղեցվության քուն». Քնել այնքան, որքան անհրաժեշտ է բավարար քնի համար

6. Խուսափել սթրեսերից

Միշտ հիշեք, որ մենք ինքներս ենք մեր մարմինը կերտողները, և մենք կարող ենք և՛ կրճատել մեր կյանքի ակտիվ շրջանը, և՛ երկարացնել այն։ Թող ձեր մաշկը միշտ մաքուր լինի, իսկ հազվագյուտ կնճիռներ ի հայտ գան միայն ժպտալու ժամանակ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Հույզերի հոգեբանություն. ի՞նչ են պատմում ճակատի կնճիռները
Ինչպես են քնում կետերը (հազվագյուտ վիդեո)