fbpx

Հուլիսին ծնված մարդկանց լուսավոր ու մութ կողմերը

Ձեր բնավորության վրա հեշտությամբ կարող է ազդել ոչ միայն ձեր կենդանակերպի նշանը, այլ նաև ձեր ծննդյան եղանակն ու ամիսը։ Ամռան հենց կեսերին՝ շոգ հուլիսին ծնված մարդիկ առանձնանում են իրենց բնավորության գծերով՝ ընկերասեր են, սիրում են լավ կատակներ և լավ հումոր, բայց կարող են շատ արագ ձանձրանալ ցանկացած զբաղմունքից։ Հուլիսն ընդգրկում է կենդանակերպի երկու նշան՝ մինչև հուլիսի 22-ը ծնվում են Խեցգետինները, իսկ հուլիսի 23-ից՝ Առյուծներն ու Առյուծուհիները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հուլիսի Խեցգետնի դրական կողմերը (հուլիսի 1-22)

1. Կարեկցանք. Նրանք շատ զգայուն են, ուստի առանձնանում են մարդկանց ուշադիր և համբերատար լսելու և նրանց խնդիրները սրտին մոտ ընդունելու ունակությամբ: Եթե ​​որևէ դժվարություն ունեք կամ մեծ որոշում կայացնելու կարիք ունեք, ձեր Խեցգետին ընկերը հիանալի խորհրդատու կլինի։

2. Հուսալիություն. Խեցգետիններն ամենահուսալի մարդիկ են, որոնց կարող եք պատկերացնել: Նրանք միշտ կպահեն իրենց խոստումները և նույնը կսպասեն ձեզնից։ Խեցգետիններն, իհարկե, կարող են տառապել տրամադրության փոփոխություններից, սակայն նրանց հուսալիությունը միշտ նույնն է։

3. Խաղաղասիրություն․ Խաղաղությունն ու ներդաշնակությունը վճռորոշ են Խեցգետնի հոգեկան բարեկեցության համար: Կոպտությունը, դաժան վեճերն ու կոնֆլիկտները նրա քնքուշ ու խոցելի հոգու համար չեն։ Նրան զգացմունքային կայունություն է պետք։

4. Կրեատիվություն․ Հուլիսի Խեցգետինները սիրում են արվեստի միջոցով կիսվել իրենց մտքերով և հայացքներով: Նրանք ստեղծագործաբար արտահայտվում են մեծ հաճույքով` նկարչության, երաժշտության, պոեզիայի, ձեռագործության միջոցով:

Հուլիսի Խեցգետնի բացասական կողմերը (հուլիսի 1-22)

1. Ավելորդ խոցելիություն. Նրանք փորձում են արտաքինից ուժեղ երևալ, բայց իրականում խորապես սենտիմենտալ բնույթ ունեն։ Խեցգետինները տանել չեն կարողանում մերժումները կամ անհաջողությունները, որոնցից նրանք մեծապես տառապում են։ Նման պահերին նրանք քաշվում են իրենց մեջ և չեն ցանկանում շփվել։

2. Զգուշություն. Հուլիսի Խեցգետինները շատ երկչոտ և զգուշավոր են, նրանք երբեք չեն լքում իրենց հարմարավետության գոտին: Նրանք չեն սիրում փոփոխություններ և կարիք ունեն զգացմունքային կայունության և ապահովության։ Խեցգետինները պետք է բաց թողնեն և հաղթահարեն իրենց անվստահությունը, որպեսզի հասնեն իրենց նպատակներին:

3. Տրամադրության փոփոխություններ. Նրանց տրամադրությունը կարող է կախված լինել ամեն ինչից, նույնիսկ ամենաաննշան դետալներից: Այս առումով հուլիսյան Խեցգետիններն անկանխատեսելի են, ուստի երբեմն դժվար է նրանց հետ շփվելը։ Բացի շատ զգայուն լինելուց, նրանք նաև անընդհատ փոխում են իրենց գաղափարներն ու կարծիքները։

4. Ճնշվածություն․ Էմոցիաները կարող են գլխով կուլ տալ նրանց: Իսկ եթե էմոցիաները բացասական են, ապա Խեցգետինն իրեն երկար ժամանակ ընկճված ու ճնշված կզգա։

Կարդացեք նաև՝ Ձեր ծննդյան ամիսը կպատմի ձեր բնավորության ուժեղ կողմերի և այն մասին, թե ինչով եք առանձնանում ուրիշներից

 

Հուլիսի Առյուծի դրական կողմերը (հուլիսի 23-31)

1. Ոգեշնչում. Հուլիսյան Առյուծները հիանալի մոտիվատորներ են՝ ոգեշնչում են բոլորին իրենց շրջապատում: Նրանք ցանկանում են, որ մյուսները (հատկապես իրենց ամենամոտները) հասնեն իրենց նպատակներին և կարողանան իրականացնել իրենց բոլոր երազանքները։ Առյուծները սիրում են իրենց շրջապատում տեսնել երջանիկ մարդկանց։

2. Էներգիայի առատություն․ Նրանք ճառագում են դրական էներգիա, ուժ, սեր և լավատեսություն: Եթե ​​դուք տխուր եք և մոտիվացիայի կարիք ունեք, ոչ ոք չի կարող ձեզ ավելի լավ հասկանալ, քան Առյուծները: Նրանց դրական թրթիռները վարակիչ են։

3. Էնտուզիազմ. Առյուծն ունի ամենահամարձակ և կրքոտ սրտերից մեկը: Հուլիսյան Առյուծները միշտ ապրում են աշխույժ և հագեցած կյանքով և իրենց խանդավառությունը դնում են այն ամենի մեջ, ինչ անում են, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին:

4. Կրեատիվություն․ Առյուծները բաց են, ժիր ու մի փոքր երեխա, ինչն արտահայտվում է ստեղծագործելու նրանց ցանկությամբ: Նրանք կարող են ոչնչից ինչ-որ բան ստեղծել իրենց զարմանալի երևակայության շնորհիվ:

Հուլիսի Առյուծի թերությունները (հուլիսի 23-31)

1. Գերիշխանություն. Այս օրերին ծնված մարդիկ սիրում են գերիշխել և շատ ուժեղ բնավորություն ունեն: Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում իրենց կյանքում և միշտ ստանում են այն: Նրանք ձգտում են վերահսկել և կառավարել այլ մարդկանց:

2. Եսակենտրոնություն. Հուլիսյան Առյուծները ձգտում են առավելագույն ուշադրության և կարող են լինել եսակենտրոն անհատներ: Նրանք պետք է հրամայեն շրջապատողներին, մինչդեռ նրանք նաև դաժանորեն շիտակ են և աննրբանկատ՝ չմտածելով, որ իրենց խոսքերը կարող են վիրավորել որևէ մեկին:

3. Սեփականատիրության զգացում. Հուլիսյան Առյուծները չափազանց հավատարիմ են իրենց ընտանիքին և ընկերներին, բայց երբ նրանց սերը դառնում է սեփականատիրական և խեղդող, մարդիկ նրանց կողքը շատ անհարմար են զգում իրենց:

4. Հպարտություն. Նրանք հիանում են շքեղությամբ և ճանաչվածությամբ և ակտիվորեն ձգտում են դրան: Հուլիսյան Առյուծների մեծամասնությունը ցավալի ցանկություն ունի պաշտվելու իրենց շրջապատի կողմից: Նրանք պահանջում են պաշտամունք և անսահման նվիրվածություն՝ իրենց համարելով բարձրագույն դասի մարդիկ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հուլիսին ծնված մարդկանց լուսավոր ու մութ կողմերը
ԹԵՍՏ. Որքանո՞վ է առողջ ձեր միտքը