Ինչպես գիտեք ֆեյսբուք սոցիալական ցանցում, երբ մեծ քանակով ընկերներ ունենք և հանկարծ ցուցակից ինչ որ մեկը պակասում է՝ շատ դժվար է գտնել թե ով էր դա: Ֆեյսբուքի հնարավորություններով գրեթե անհնար է դառնում իմանալ թե ով ձեզ unfriend արեց՝ հեռացրեց իր ընկերների ցուցակից:
Սակայն դա անհնար խնդիր չէ:
Ահա գտել եմ Ձեզ համար մի սքրիփթ, որը և կօգնի մեզ իմանալ այս հարցի պատասխանը: Այս սքրիփթը իրենից ներկայացնում է դիտարկչի (բրաուզեր) հավելում (extension): Եվ այս հավելումը գոյություն ունի գրեթե բոլոր հանրահայտ դիտարկիչների համար՝ Firefox, Google Chrome, Opera, Safari և Internet Explorer: Այն բազմալեզու է և նաև ուրախալի է որ լեզուների մեջ նաև մեր սիրելի հայերենը կա:
Ի՞նչ է պետք անել այն ունենալու համար: Ընդամենը սեղմեք ԱՅՍՏԵՂ և կհայտնվեք հավելման կայքում, այն ավտոմատ կերպով կորոշի ձեր դիտարկիչը և կառաջարկի հղում այն բեռնելու համար: Ամեն ինչ շատ պարզ է:
Հուսով եմ այս գրառումս օգտակար կլինի ձեզ: