fbpx

ինչպե՞ս ջնջել Facebook-ում փնտրման պատմությունը

Facebook սոցիալական ցանցում, փնտրման տողում երբ ինչ-որ բան եք փնտրում, Facebook-ը ձեր որոնած բառը պահում է հիշողության մեջ:

Սակայն երբեմն կարիք է լինում ջնջել հիշողության մեջ պահվող փնտրման պատմությունը: Օրինակ, ենթադրենք ժամանակին սիրահարված եք եղել ոմն մեկին և անընդհատ փնտրման տողում գրել եք նրա անունը, որպեսզի մտնեք նրա պրոֆիլ, կամ դիտեք նրա լուսանկարները: Եթե արել եք այդպես, ուրեմն կհիշեք նաև, որ հաջորդ անգամ, երբ փնտրման տողում ուզում էիք գրել նրա անունը, անվան 1-2 տառը հավաքելուց հետո Facebook-ը մի անգամից «գլխի էր ընկնում» թե ինչ անուն եք որոնում և միանգամից այդ անունը առաջարկում ձեզ: Իսկ հիմա ենթադրենք ուզում եք մոռանալ այդ ոմն մեկին և փնտրման պատմությունից էլ այն ջնջել:

Եվ այսպես ինչպե՞ս անել

1. Մտեք ձեր պրոֆիլ

f1

Ձեր ֆեյսբուքյան պրոֆիլի գլխամասում դուք կգտնեք “Activity log” կոճակը, սեղմեք նրա վրա:

2. Ակտիվության մատյան

f2

Ձեր ակտիվության մատյանը (Activity log) իրենից ներկայացնում է ձեր հաղորդագրությունների ցանկը և ամբողջ ձեր ակտիվությունը, որ ցուցաբերել եք Facebook-ում:

3. Հավելյալ պարամետրեր (More options)

f3

Հաջորդ քայլով ձախ կողմի մենյույում՝ “Photos,” “Likes” և “Comments”-ների տակ դուք կգտնեք “More Options”, սեղմեք նրա վրա:

4. Փնտրման ակտիվություն (Search Activity)

f4

Իջեք ներքև և ամենաներքևում դուք կգտնեք “Search”, սեղմեք:

5. Ձեր փնտրման պատմությունը (Search History)

search-history

Այստեղ դուք տեսնում եք ձեր փնտրման պատմությունը ժամանակագրական կարգով, պատմությունը ջնջելու համար, ուղակի սեղմեք “Clear Searches…”

6. Ջնջել պատմությունը

f6

Բացվող պատուհանում հաստատեք, որ ուզում եք ջնջել պատմությունը, սեղմելով “Clear Searches…”

7. Փնտրման պատմությունը ջնջված է

f7

Ահա և վերջ: Այժմ ձեր փնտրման պատմությունը ջնջված է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ինչպե՞ս ջնջել Facebook-ում փնտրման պատմությունը
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 8/11, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը