fbpx

Ինչպես YouTube-ում ստեղծել գեղեցիկ սլայդ շոու

multimedia-design-technologyՇատ հաճախ շրջագայությունից կամ ինչ-որ հաճելի իրադարձությունից վերադառնալուց մենք մեզ հետ բերում ենք հսկայական թվով լուսանկարներ և ցանկություն է առաջանում կիսվել ընկերների հետ այդ լուսանկարներով: Իսկ այդ լուսանկարները ցուցադրել գեղեցիկ ձևավորված սլայդ շոուի միջոցով և՛ հարմար է, և՛ տպավորիչ:

Իհարկե գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և առցանց ծառայություններ, որոնցով հնարավոր է ստեղծել սլայդ շոուներ, սակայն դրանց կեսը վճարովի են, իսկ մի մասն էլ իրենց լոգոտիպներն են դնում սլայդի վրա: Այդ իսկ պատճառով ավելի լավ է օգտվել YouTube-ի ներդրած գործիքից, որը ունի բավական տպավորիչ ֆունկցիոնալություն: Եվ այսպես.

1. Բացեք YouTube-ը, մտեք Ձեր հաշվեհամար (account), սեղմեք էջի վերևում գտնվող Upload (ավելացնել տեսանյութ,  Добавить видео) հղումը:

13111919-334

2. Աջ մենյույում ընտրեք Photo slideshow -creat (ստեղծել սլայդշոու, Создать слайд-шоу): Ձեր առջև կբացվի պատուհան, որի միջոցով դուք կարող եք բեռնել լուսանկարներ, կամ ընտրել դրանք Google+-ից: Ընտրեք Լուսանկարները և դրանից հետո սեղմեք next (հաջորդ, Далее):

3. Դրանից հետո մենք հայտնվում ենք գրեթե պատրաստ սլայդ-շոուի խմբագրման պատուհանում: Այստեղ դուք կարող եք սահմանել կադրի ցուցադրության տևողությունը, լուսանկարների փոփոխման էֆեկտները և ֆոնային երաժշտությունը: Եթե Դուք չեք ուզում շատ չարչարվել և ավել ժամանակ ծախսել, ապա կարող եք այսքանով էլ բավարարվել:

13114620-335

4. Նրանք, ովքեր ուզում են ավելի նուրբ կարգավորումներ անել, քիչ վերևում գոյություն ունի Advanced editor կոճակ (ընդլայնված խմբագրիչ, Расширенный редактор):

5. Այստեղ մեր առջև բացվում է լիարժեք սլայդ-շոու խմբագրիչ, որը թույլ է տալիս կատարել սլայդի հետ գործնականում գրեթե ամեն ինչ: Դուք կարող եք տեղերով փոխել նկարները, ավելացնել կամ ջնջել անցումները, կարգավորել ամեն մեկի տևողությունը, ավելացնել տիտրեր և տեքստային գրառումներ: Ամեն ձեր կատարած փոփոխություն մի անգամից կհայտնվի սլայդ-շոուի պատուհանում:

13115827-336

6. Անպայման ուշադրություն դարձրեք, որ մկնիկի սլաքը պահելով ամեն մի լուսանկարի վրա, հայտնվում է կախարդական փայտիկի նկարով կապույտ իկոնկա: Սեղմելով նրա վրա դուք կբացեք հավելյալ էֆեկտները, որոնց շնորհիվ ձեր լուսանկարներին կարող եք հաղորդել նորաձև, ինստագրամային պսևդոգեղարվեստական տեսք:

13120354-337

7. Նրանից հետո, երբ ամեն ինչ պատրաստ է, մնում է սեղմել Publish (հրապարակել, Опубликовать) կոճակը: Կախված երկարությունից, սլայդ-շոուի դժվարությունից, մշակումը կարող է որոշ ժամանակ տևել, որի ավարտից հետո այն կհայտնվի ձեր YouTube-յան հաշվում:

Ընդհանուր առմամբ YouTube-ի սլայդ շոուի ստեղծման գործիքը ինչ-որ բաներով կարող է զիջել պրոֆեսիոնալ խմբագրիչներին, սակայն օգտագործման պարզությամբ, անվճար լինելով և հասանելիությամբ հաստատ մեծ առավելություններ ունի:

Հուսով եմ այս հոդվածը Ձեզ կօգնի ստեղծել հոյակապ սլայդ շոուներ և զարմացնել բարեկամներին և ընկերներին:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես YouTube-ում ստեղծել գեղեցիկ սլայդ շոու
Անտուան դե Սենտ Էքզյուպերի -Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը