fbpx

5 տեսություն. ինչպիսի տեսք ունեն այլմոլորակայինները

Մարդիկ սիրում են երևակայել այլմոլորակայինների թեմաներով: Այդ մասին են վկայում բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր: Ֆիլմերում այլմոլորակայինները պատկերվում են բազմաթիվ ձևերով՝ սկսած անձև լպրծուններից, վերջացրած բարդ կառուցվածքով հումանոիդներով: Գոյություն ունի նաև այս պրոբլեմի գիտական տեսանկյուն՝ գիտնականները կանխատեսում են թե ինչպիսի տեսք կունենան այլմոլորակային կյանքի ձևերը, որոնց հետ մարդիկ տեսականորեն կարող են հանդիպել: Ահա ներկայացնում ենք 5 այդպիսի կանխատեսում.

1. Մեդուզաներ

145

Դոկտոր Մեգգի Ադերին-Պոկոկը գտնում է, որ, ամենայն հավանականությամբ, մենք կհանդիպենք այլմոլորակայինների, որոնք իրենց կառուցվածքով կհիշեցնեն ծովային օրգանիզմներ: Շփման համար նրանք կօգտագործեն լուսային իմպուլսներ: Իսկ սննդային նյութերը, որոնք ծառայում են աճի և բազմացման համար նրանք կսատանան օդից «բերանի խոռոչի» նման օրգանով:

Մեգգիի տեսությունը հիմնված է այն բանի վրա, որ երկրային կյանքը սկիզբ է առել օվկիանոսից և այլմոլորակային կյանքը կարող էր ընթանալ նմանատիպ ճանապարհով, միայն ջրի փոխարեն, որպես բնական միջավայր կարող էր ծառայել տվյալ մոլորակի մթնոլորտը:

2. Խավարասերներ

230

Ինչքան էլ, որ տարօրինակ է թվում, բայց այլ մոլորակի կյանքի ձևերից մեկը հնարավոր է լինեն խավարասերները՝ նրանց օրգանիզմի կառուցվածքը թույլ է տալիս հարմարվել տարբեր պայմաններին՝ ներառյալ ատոմային պայթյունի հետևանքներին: Այս միջատների միլիոնավոր տարիների զարգացումը ապացուցում է, որ խավարասերները կարող են բնակվել Երկրային պայմաններից բավականաչափ տարբերվող պայմաններում:

3. Մարդանման

320

Սայմոն Կոնվեյ Մորիսը, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր է, ով զբաղվում է պալեբիոլոգիայի էվոլյուցիոն պրոբլեմներով, վստահեցնում է, որ այլմոլորակայինները նման են մարդկանց, ոչ միայն ֆիզիկական կառուցվածքով, այլ նաև բարոյական որակներով. «բռնության, ագահության և անպատասխանատվության հանդեպ հակումները ամենայն հավանականությամբ կարող են խորթ չլինել հեռավոր գալակտիկաներից եկած մեր հյուրերին, – ասում է Մորիսը. – Դարվինյան էվոլյուցիայի տեսությունը ունիվերսալ է, որը թույլ կտա մեզ հարաբերություններ հաստատել այլ քաղաքակրթությունների հետ»:

Այլ խոսքերով, Եթե եկվորների և մարդկանց միջև հայտաբերվի բնավորության նման գծեր և նպանատիպ թուլություններ, դա միայն կօգնի իրար էլ ավելի լավ հասկանալուն:

4. Ոչ օրգանական կյանքի ձևեր

414

Մորիսի նման շատ հետազոտողներ ենթադրում են, որ այլմոլորակային կյանքի ձևերը նման են երկրայինին, սակայն դեռևս 2010-ին գիտնականների կողմից հայտնաբերվել են բազմաբջջային օրգանիզմներ, որոնք թթվածնի կարիք չունեն: Այս տեղեկությունները կարող են շրջել մեր պատկերացումները օրգանական կյանքի նկատմամբ: Ավելի շատ բիոլոգներ են սկսել հայտարարել ոչ օրգանական կյանքի ձևերի հավանականության մասին:

Երկրայինից տարբեր պայմաններում հնարավոր էր ձևավորվել օրգանիզմներ, որոնք կյանքի ընթացքում օգտագործում են, օրինակ ծծումբ, ֆոսֆոր կամ այլ քիմիական նյութեր և միացություններ:

5. Օվկիանոսի խորքերի և մթնոլորտի վերին շերտերի բնակիչներ

510

Լոնդոնից աստրոբիոլոգ Լյուիս Դարտելը գտնում է, որ այլ մոլորակներում կյանքի էվոլյուցիան տեղի է ունեցել տարբեր ֆակտորների ազդեցության տակ՝ ինչպես Երկրում: Օրինակ «ջրային» աշխարհների բնակիչները նման են մեր օվկիանոսների խորքում բնակվող կենդանիներին, իսկ խիտ մթնոլորտով մոլորակներում ավելի մեծ հավանականություն կա հայտնաբերել արարածների, որոնք շարժվում են թռչելով:

Աղբյուր 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 տեսություն. ինչպիսի տեսք ունեն այլմոլորակայինները
Բեռնեք Ձեր լուսանկարը և իմացեք գեղեցի՞կ եք արդյոք, թե ոչ