Այդ կոճակը, պատահում է, սեղմում ենք օրական հարյուրավոր անգամներ: Այն առկա է գրեթե բոլոր ժամանակակից սարքերի՝ համակարգչի, հեռախոսի, լվացքի մեքենայի, միկրոալիքային վառարանի…. վրա:
Երբևէ մտածե՞լ եք, թե հատկապես ինչո՞ւ այդպիսի տեսք ունի այն: Պարզվում է դրա ետևում թաքնված է բավական հետաքրքիր պատմություն:
Տեսնո՞ւմ եք, այդ կոճակը բաղկացած է երկու սիմվոլներից՝ I և O:
Դրանք վիզուալ հիշեցնում են 1 և 0 թվերը:
Այս նշանի պատմությունը մեզ տանում է դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմ: Հորինելով սիմվոլը, ինժեներները որպես հիմք ընդունել են երկուական (բինար) համակարգը:
Երկուական համակարգում 1-ը նշանակում է «միացած», 0-ն՝ «անջատված»:
1973թ. Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը ստանդարտացրել է այդ նշանը, որպես հոսանքի սնուցման կոճակի սիմվոլ:
Պարզվում է ահա թե ինչ է թաքնվում այդ կոճակի ետևում: Այժմ Դուք գիտեք մի փոքր ավելին…
Աղբյուրը՝ marketium