Մարդն ինքն է կերտում իր ճակատագիրը և ինքն էլ ղեկավարում է իր հարաբերությունները սիրելի մարդու հետ: Սակայն հնարավոր չէ պնդել, որ երկնային լուսատուները ոչ մի կերպ չեն ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա:
Ասում են, աստղերն ազդում են ոչ միայն մեր բնավորության, այլ նաև տարբեր մարդկանց հետ մեր համատեղելիության վրա:
Որպեսզի հասկանաք, թե ի՞նչ է սպասվում ձեզ և ձեր զուգընկերոջը 2017թ.-ին, օգտվեք այս աղյուսակից.
Սակայն չմոռանաք, որ ոչ միշտ է պետք հավատալ թվերին: Եթե դուք ձգտում եք ամեն գնով կառուցել ամուր հարաբերություններ՝ ուրեմն և ոչ մի տիեզերական օբյեկտ չի կարող դրան խանգարել:
Դեղին՝ միասնականության միություն (երեքնուկի տերև)
Աղյուսակում նշված դեղին գույնով զույգերի միությունը շատ հաճախ ներդաշնակ է և երկարատև: Հաճախ նրանք իրար հասկանում են կես բառից, քանի որ նրանց հայացքներն ու բնավորությունները հիմնականում համընկնում են: Այդպիսի ընտանիքներում վեճերը՝ հազվադեպ երևույթներ են:
Սակայն ոչ բոլոր ընտանիքներում է ամեն ինչ այդքան հրաշալի: Տարիներ անց «դեղին» զույգերի միջև կարող են ի հայտ գալ պրոբլեմներ, որոնք ծնվում են միօրինակ և տաղտկալի կյանքի պատճառով: Հատկապես՝ դա վերաբերում է այն զույգերին, որոնք իրար գտել են բավական երիտասարդ տարիքում:
Սպիտակաերկնագույն՝ վառ ընդիմադիր (սպիտակաերկնագույն ծաղիկներ)
Այս միությունը ձևավորում են երկու հակադրություններ: Սովորաբար երկու նշանները պատկանում են տարբեր տարերքներին, այդ պատճառով, նրանց մեջ, ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ թեժ կոնֆլիկտներ:
Այդպիսի զույգերի հարաբերությունները դժվար է անվանել պարզ: Սակայն այդ զույգերի միջև շատ ավելի ընդհանուր բաներ կան, քան նրանց կարող է թվալ առաջին հայացքից: Ավելի շատ բացվելու համար՝ զույգերից մեկին (կամ երկուսին) ժամանակ է հարկավոր: Այս երկու մարդկանց միությունը օժտված է հաջողված լինելու բոլոր հնարավորություններով, եթե զույգերը կարողանան հաղթահարել խանդն ու կասկածները: Հակառակ դեպքում՝ բաժանումն անխուսափելի է:
Կարմիր՝ մաքուր ներդաշնակություն
Զույգերն, որոնք կազմում են այս միությունը՝ սովորաբար պատկանում են նույն տարերքին: Դրանով կարելի է բացատրել նաև բնավորությունների նմանությունը: Այս զույգերի մոտ հակասություններ են առաջանում, սակայն դրանք ժամանակի ընթացքում միայն ամրացնում են միությունը: Հիմնական թեմաների շուրջ (երեխաներ, ընտանիք, ֆինանսներ)՝ զույգերն ունեն նույն հայացքները: Դա թույլ է տալիս ավելի ուժեղացնել զույգ լինելու զգացումը:
Զույգերի միջև գոյություն ունի ինտուիտիվ կապ, որը տարիների հետ ամրապնդվում է: Կենդանակերպի այս նշանները կազմում են հրաշալի հարաբերություններ՝ սիրայինից մինչև գործնական: Հարաբերությունների հիմքում ընկած է ներդաշնակությունն ու միասնականությունը: Բայց ամեն ինչ չէ այդքան լուսավոր: Այդպիսի զույգերն ունեն չափազանց մոտ հարաբերություններ՝ ինչը զրկում է նրանց անձնական տարածությունից: Ժամանակի ընթացքում դա կարող է «խեղդել» զույգերից մեկին:
Բաց կանաչ՝ գործողության մղող էներգիա
Այս միության մեջ ամեն ինչ չէ որ միանշանակ է: Մի կողմից՝ զույգերը հրաշալի կերպով հասկանում են մեկմեկու և լավ են գործում զույգերով: Նրանց մեջ ձգողություն է ի հայտ գալիս, հարաբերությունները բուռն կերպով զարգանում են, իսկ կնոջն ու տղամարդուն թվում է, որ վերջապես գտան այն, ինչին սպասել են ամբողջ կյանքում: Սերը կարող է լինել այնքան ուժգին, որ ուղղակի մարդու շունչ կարող է կտրվել: Սակայն վեճերի դառնությունը ուսնակ է «սպանել» բոլոր դրական էմոցիաները:
Սա ամենա ոչկայուն միություններից մեկն է: Զույգերից մեկը (կամ երկուսը) կգտնվի լավագույնի փնտրտուքներում: Որպեսզի միությունը ամուր լինի, զույգերը պետք է կարողանան գնալ փոխզիջումների: Այս ամենի հետ մեկտեղ, այս միությունը գալիք տարում ունի ամրապնդվելու բոլոր հնարավորությունները:
Նարնջագույն անհամապատասխանություն (կիսված շրջան)
Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչների միջև հարաբերությունները բավական ոչ միանշանակ են: Զույգերի միջև դժվար է ընդհանուր որևէ բան գտնել: Նրանք կարող են երկար ժամանակ միասին լինել, ընդորում չգտնելով շփման որևէ եզրեր:
Շատ հաճախ այդպիսի զույգերը դիմանում են ի հաշիվ միմյանց հանդեպ ուժեղ սեքսուալ հակումների: 2017թ. այսպիսի զույգերի մոտ մեծ է բաժանման հավանականությունը:
Համակրանք (երկնագույն շրջան)
Տվյալ դեպքում բոլոր նշանները պատկանում են տարբեր, բայց այնուամենայնիվ համատեղելի տարերքներին: Շնորհիվ նրա, որ այս զույգերի միջև բավական շատ ընդհանուր բաներ կան, մեծ է հավանականությունը, որ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Տվյալ դեպքում զույգերից մեկը մյուսին տալիս է այն, ինչ նրան պակասում է: Աստղաբանները համոզված են, որ սա ամուր ամուսնության իդեալական կոմբինացիա է: Այսպիսի ընտանիքներում տիրում է հանգստություն և անվտանգությունը, այստեղ չկան եռացող կրքեր:
Այսպիսի միության ժամանակ զույգերից մեկը հանգիստ կարող է իր հույսը դնել մյուսի վրա: Միությունը խոստանում է լինել ամուր և կայուն:
Անորոշություն (վարդագույն աստղեր)
Կենդանակերպի շրջանում այս երկու նշանները իրար մոտ են գտնվում, ինչի պատճառով զույգերի մոտ կարող է առաջանալ մրցակցությամբ ուղեկցվող անորոշություն: Տվյալ միության մեջ, զույգերը բավական ընդհանրություններ ունեն՝ կյանքի ընդհանուր հայացքներ, ընդհանուր ընկերներ, ընդհանուր նպատակներ: Եթե զույգերից մեկը ետ չկանգնի մյուսին «անցնելու» մտքից՝ ապա բաժանումն անխուսափելի է:
Ընդհանուր առմամբ, այս միությունն ունի երկարատևության բոլոր հնարավորությունները: Դրա համար հարկավոր է, որ զույգերը ավելի հաճախ ի սրտե զրուցեն միմյանց հետ:
Վերջում մնում է միայն ավելացնել, ոչ քիչ հավատացեք հորոսկոպներին: Եվ իմացե՛ք, յուրաքանչյուր հարաբերություն ամուր կլինի, եթե այնտեղ տիրում է սեր, հարգանք, փոխզիջում և փոխըմբռնում: Սիրե՛ք և եղե՛ք սիրված: