fbpx

«Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում

Կյանքը խորեոգրաֆիա է: Ոչինչ մի խնդրեք, ոչնչի մի սպասեք ու ամեն ինչ ընդունեք հանգիստ:

Նրան սիրում են, հարգում, լսում: Խարիզմատիկ ու անհավանական Էնթոնի Հոփքինս: Նա երբեք չի դադարում զարմացնել ոչ միայն ֆիլմերում իր դերերով, այլև կյանքի, իմաստի, սիրո և երջանկության վերաբերյալ մտորումներով …

  1. Հասկանում եք, ալկոհոլիզմը շատ բարդ բան է: Մի կողմից՝ խմում ես, երբ երջանիկ ես, մյուս կողմից՝ վշտերը խեղդելու համար: Բայց «դև» բառը, իմ կարծիքով, չափազանց ուժեղ է: Ես կասեի, որ դա ավելի շուտ խոցելիության, վախի տեսակ է. Բոլորս մեր կյանքի այս կամ այն ​​ժամանակահատվածում բախվում ենք վախերի հետ և խոցելիություն զգում: Դրանք պետք է հաղթահարել: Եթե ​​մենք պարտվում ենք այս մարտում, ապա հետդարձի ճանապարհ չկա: Բայց եթե մենք մեր ամբողջ ուժը բռունցքի մեջ ենք հավաքում և գնում ենք մինչև վերջ, ապա արդյունքում հաղթում ենք: Չի կարելի թևաթափ լինել, չի կարելի հուսահատվել՝ դուք պետք է շարունակեք պայքարել ինքներդ ձեզ համար:
  2. … Եթե երազանքները բարձրաձայն արտահայտվեն, դրանք անպայման կլսվեն և իրականություն կդառնան:
  3. Կարծում եմ՝ նացիսիզմի որոշակի աստիճանը պետք է: Այն ձևավորում է արժանապատվության զգացողություն: Անվանեք այն, ինչպես ուզում եք. էգո, սնապարծություն, – բայց մարդուն այս հատկություններն անհրաժեշտ են առաջ շարժվելու համար: Կարևոր է իմանալ սեփական արժեքը և ունենալ կայուն համոզմունքներ:
  4. Լինել սիրահարված՝ նշանակում է անմիտ լինել: Սա շատ խորը և անկանխատեսելի զգացողություն է: Սա խելագարություն է:
  5. Հայրս հացթուխ էր և թքած ուներ մշակույթի վրա: Պատահում էր, որ դաշնամուր էի նվագում, և նա ներս էր մտնում, ալյուրի փոշին թափ տալիս իր մազոտ ձեռքերից և ասում. «Այս ի՞նչ հիմարություն ես նվագում»: Ես ասում եմ Բեթհովեն: Հայրս. «Զարմանալի չէ, որ նա խուլ էր: Ի սեր Աստծո, դուրս արի և մի օգտակար բան արա»: Հիմա ես շատ դեպքերում հասկանում եմ նրա ցինիզը:
  6. Իմ ամբողջ կյանքում ես փնտրում էի ճշմարտությունը (կյանքի իմաստը): Եվ միակ բանը, որի համար ես ափսոսում եմ` ծախսված ժամանակն է վերջապես հասկանալու համար…, որ ճշմարտությունն այն է, որ ճշմարտություն չկա… Ապրիր և վայելիր կյանքն առանց հարցեր տալու:
  7. Կյանքը խորեոգրաֆիա է: Ոչինչ մի խնդրեք, ոչինչ մի սպասեք ու ամեն ինչ ընդունեք հանգիստ: Ես այսպես եմ մտածում. «Այն, ինչ մարդիկ ասում կամ մտածում են իմ մասին, ինձ չի վերաբերում: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և անում եմ այն, ինչ անում եմ, հանուն զվարճանքի. այս խաղն այդպես է գործում: Կյանքի հիանալի խաղ իր խաղադաշտում: Ոչինչ չկա շահելու կամ կորցնելու, այստեղ պետք չէ ինչ-որ բան ապացուցել: Կարիք չկա ներսից շրջվելու. ինչի՞ համար: Քանի որ ըստ էության ես ոչ ոք եմ և միշտ էլ ոչ ոք եմ եղել»: Այս միտքը ինձ մոտ եկավ մոտ տաս տարի առաջ խոր դեպրեսիայի ժամանակ, երբ ես նստած էի հռոմեական հյուրանոցում: Ես սա կախարդական բառերի պես կրկնում էի ինքս իմ մեջ: Եվ այդ ժամանակվանից ի վեր իմ կյանքում շատ զարմանալի իրադարձություններ են տեղի ունեցել:
  8. Մեզանից լավագույնները ուշ են զարգանում: Ես դպրոցում ապուշ էի:
  9. Առաքինությունից և բարձր բարոյականությունից ավելի նյարդայնացնող բան չկա: Ես չեմ ասում, որ ես ինքս կեղծ չեմ: Ես նույնքան կեղծ եմ, ինչ բոլորը: Մենք բոլորս կեղծ ենք: Բոլորս շառլատաններ ենք, բոլորս փչացած ենք, բոլորս ստախոսներ ենք:
  10. Երբ ես վախենում եմ ինչ-որ բանից, ես դրան մարտահրավեր եմ նետում: Վախի մեջ ապրելը պարզապես հիմարություն է:
  11. Ինձ դուր է գալիս իմ մենությունը: Ես երբեք ոչ մեկին թույլ չեմ տալիս մոտենալ, ես պարզապես խուսափում եմ ամեն ինչից: Իհարկե, ես ձևացնում եմ ջերմություն և ընկերասիրություն: Բայց իմ ներսում միշտ դատարկ էր: Ոչ մի կարեկցանք, պարզապես անզգուշություն – և այդպես ամբողջ կյանքում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
«Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում
Ո՞րն է ավելի լավ: Ինչպիսին էին աղջիկները 30 տարի առաջ և ինչպիսին են դարձել հիմա