fbpx

Չորս խորհուրդ Էնթոնի Հոփքինսից, թե ինչպես է պետք ապրել

«Մի վատնեք ձեր կյանքը՝ փնտրելով ճշմարտությունը: Այն ամենը, ինչին կհասնեք, այն է, որ ճշմարտություն չկա: Ապրեք և վայելեք կյանքը առանց կասկածի տակ առնելու այն»:

Դերասան Էնթոնի Հոփքինսը դարձավ 85 տարեկան 2022 թվականի վերջին օրը։

Նա մինչ օրս խաղում է ֆիլմերում, հարցազրույցներ է տալիս, մրցանակների է արժանանում՝ ամբողջ հոգին կինոյի մեջ դնելու համար։

«Ես մարդակեր եմ խաղացել ընդամենը 16 րոպե»,- ասում է դերասանը։ «Եվ ինձ Օսկար տվեցին»։ Նա այս իրադարձությունն ընկալում է որպես հրաշալի թյուրիմացություն։ Բայց մենք հասկանում ենք, որ գլխավորը ոչ թե ում խաղալն է և որքան, այլ ԻՆՉՊԵՍ խաղալ:

Ամերիկայում կա չգրված օրենք՝ բոլորը պետք է հաջողության հասնեն։

Այս մասին անսահման թվով գրքեր են գրվում, ֆիլմեր են նկարահանվում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սյուժեյով ցույց են տալիս՝ քոլեջի տղաներին շարք կանգնած։ Ուսուցիչը ասում է՝ ով հարուստ ծնողներ ունի, մի քայլ առաջ։ Նրանք, ովքեր ունեն սեփական բնակարան և մեքենա, մի քայլ առաջ: Ով ընտանիքում բարձրագույն կրթություն ունի՝ մի քայլ առաջ։ Ով մանկուց շատ է ճանապարհորդել, մի քայլ առաջ: Այժմ վազեք մինչև վերջնագիծը:

Եվ անմիջապես պարզ է դառնում, թե ով է առաջինը հասնելու վերջնագծին։

Արժե՞ արդյոք վազել մինչև այս կետը: Ինչի՞ համար։

Էնթոնի Հոփքինսն ասում է.

«Իրական հաջողությունը չի արտահայտվում տիտղոսներով և մրցանակներով, փողով և համբավով, այլ անելով միայն այն, ինչը հոգեհարազատ է քեզ:

Հանգիստ թողեք այդ բոլոր առաքելությունները, ժամանակի կառավարումը և բիզնես պլանները: Սրանք բոլորն ամերիկյան բաներ են, որոնք իրական կյանքի հետ կապ չունեն։

Պարզապես վայելեք ամեն օրը: Եվ դրանցից կկազմավորվի երջանիկ կյանքը»։

Մարդկանց հետ հարաբերություններ

«Ոչ մի դեպքում թույլ մի տվեք ինքներդ ձեզ որևէ մեկին ավելի շատ սիրել, քան ինքներդ ձեզ»:

Հնչում է կարծես բացահայտ եսասիրություն, բայց դա այդպես չէ: Ուղղակի դուք չեք տեսել մի մարդու, ով դարձել է ուրիշի կցորդը, իր կյանքը գցել նրա ոտքերի տակ։ Հենց որ հարաբերություններում հավասարակշռությունը խախտվում է, մեկը դառնում է բռնող, իսկ մյուսը՝ փախնող: Մեկը՝ վիզ, իսկ մյուսը՝ դրանից կախված քար։ Ձանձրալի է և արագ հոգնեցնող:

Մարդը, ով ասում է. «Դու այն ամենն ես, ինչ ունեմ», «Ես չեմ կարող ապրել առանց քեզ», խղճուկ տեսք ունի: Եվ ցանկություն է առաջանում փախչել նրանից:

Հաճախ հիշեցրեք ինքներդ ձեզ չինական ասացվածքը. «Ոչ ոք իրեն լավ չի զգա քո կողքին, քանի դեռ դու քեզ հետ միայնակ լավ չես զգում»:

Կարդացեք նաև՝ «Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում

Լռության ժամանակ

«Ժամանակ մի վատնեք բացատրությունների վրա: Մարդիկ միևնույնն է կլսեն այն, ինչ ուզում են լսել»:

Եվ ոչ միայն բացատրությունների: Մի վատնեք ժամանակy հարաբերություններ պարզելու, վեճերի, պահանջների ու նախատինքների վրա։ Դատեք գործերով, վերաբերմունքով։ Ի վերջո՝ ով ցանկացնում է, նա հնարավորություններ է փնտրում։ Իսկ ով չի ուզում՝ հազար փաստարկ ու պատճառ է փնտրում։

Տարիքի հետ, ընդհանրապես, ավելի շատ ուզում ես լռել, քան խոսել։ Կարելի է նաև լսել, բայց այստեղ պետք չէ սխալվել խոսնակի ընտրության հարցում:

Հազվադեպ կարելի է հանդիպել կյանքի նկատմամբ հետաքրքիր հայացքներով և կյանքի մեծ տպավորություններով ու փորձով զրուցակցի։

Կյանքի իմաստի մասին

«Մի վատնեք ձեր կյանքը՝ փնտրելով ճշմարտությունը: Այն ամենը, ինչին կհասնեք, այն է, որ ճշմարտություն չկա: Ապրեք և վայելեք կյանքը առանց կասկածի տակ առնելու այն»:

Մարդիկ շատ հարցեր ունեն: Ու գլուխները պատին են խփում պատասխաններ ստանալու համար։ Բայց այն ամենը, ինչ հարկավոր է՝ համբերատար սպասել: Ոչ մեկին չմեղադրել։ Եվ ոչ մեկից ոչինչ չպահանջել։

Կյանքն ինքը ցույց կտա, թե ինչու էր ձեզ գնդակի պես պտտում և որոշ դռներ փակ պահում ձեր առաջ: Ամեն ինչ պարզ կդառնա։ Պետք է միայն սպասել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Չորս խորհուրդ Էնթոնի Հոփքինսից, թե ինչպես է պետք ապրել
Բոհեմյան Ռապսոդիան Pentatonix-ի կատարմամբ։ Վայելել է պետք