fbpx

Օնորե դը Բալզակ։ Աֆորիզմներ

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի աֆորիզմները, որոնք լի են կյանքի իմաստությամբ.

Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի, նրա դժբախտությունների, նրա հուզումների մեջ։

Իդելական գեղեցկությունը և ամենահիանալի արտաքինը ոչինչ չարժեն, եթե նրանով ոչ ոք չի հիանում։

Վիշտը մեր բոլոր զգացմունքներից ամենակայունն է։

Ոչ ոք չի սկսի որոնել թաքնված առաքինությունները։

Կասկածել նշանակում է ուժը կորցնել։

Հանգամանքները փոփոխական են, սկզբունքները՝ երբեք։

Չափն անցնելը չի նշանակում հասնել նպատակին։

Զրպարտությունը անտարբեր է ոչնչությունների նկատմամբ։

Խոստովանելով իր թերությունները մարդն ուժեղանում է։

Ծիծաղով ուղղում են բարքերը։

Ծաղրասերը միշտ մակերեսային էակ է։

Լինում են երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս։

Հասարակական կարծիքը չի հանդուրժում կտրուկ փոփոխություններ։

Ճշմարտությունը նման է դառը ըմպելիքի, որը տհաճ համ ունի, բայց դրա փոխարեն վերականգնում է արողջությունը։

Ազնիվ սիրտը չի կարող անհավատարիմ լինել։

Անձնապաշտությունը թույն է բարեկամության համար։

Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները։

Հիրավի մեծ լինելու համար նրա հոգին ու բնավորությունը պետք է հավասար լինեն նրա տաղանդին։

Սեփական համոզմունքները չեն կախում պատին։

Ես իմ կյանքը ամփոփել եմ ոչ թե սրտումս, որ կարող է փշրվել, ոչ թե զգացմունքներում, որոնք բթանում են, այլ ուղեղումս, որ չի մաշվում և դիմանում է ամեն ինչի։

Կյանքի ուժեղ ցնցումներն ապաքինում են մանր սարսափներից։

Քաղաքավարությունն ու համեստությունը վկայում են մարդու իսկական կրթվածության մասին։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օնորե դը Բալզակ։ Աֆորիզմներ
Էքսպրոմտ. Չեմ զգում