Անվերջ լռություն ու անտարբերություն,
Անառիթ ստեղծված խոր ատելություն,
Անհանդուրժող հասարակություն՝
Երկիրս գնում է դեպի կործանու՞մ:
Անժպիտ դեմքեր, հոգսաշատ մարդիկ,
Գազազած ամբոխ ու ստրկատերեր:
Այս մարդիկ չունեն ոչ հույս, ոչ էլ սեր:
Էս ու՞ր ես գնում իմ խեղճ Հայրենիք:
Ա՜խ արդյո՞ք կտեսնեմ քո փայլն ու գույնը՝
Հայի դարերով երազած տունը…
©Արխանգելո
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓