fbpx

Ավետիք Իսահակյան․ Հայ հանճարի ոսկե մտքերը

Եթե դուք փնտրում եք կյանքի իմաստը, ապա Ավետիք Իսահակյանի այս մտքերը, կարող են օգնել Ձեզ այդ հարցում։

Ոչ թե արտաքին ժպիտով, որ ամեն մարդ կարող է ունենալ, այլ ներքին ժպիտով ընդունել մարդկանց։ Ապրել ներքին ժպիտով։

Մինչև ե՞րբ պիտի ծնվենք մեռնելու համար։

Կյանքը շոշափելի երազ է, երազը՝ անշոշափելի կյանք։

Ինչքան անիվը վատ է, էնքան էլ աղմուկը շատ է։

Մտածող մարդը իր վտիտ ուսերի վրա կրում է անմիտ տիեզերքի ծանրությունը։

Քո ամենամռայլ օրը միտդ բեր, որ ամպերից վերև արև կա։

Իմ գրվածքների մեջ ես իմ հոգին եմ նկատում։

Մարդ չպիտի մտածե աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածը ունայնություն է։

Աշխարհը, երկիրը, կյանքը մեղեդիացած են իմ հոգում։

Ո՞վ է քո բարեկամդ, ո՞վ է քո թշնամիդ. երկուսն էլ միևնույնն են՝ տարբեր դիմակներով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Ավետիք Իսահակյան․ Հայ հանճարի ոսկե մտքերը
7 փորձված փաստեր, որոնք 100%-ով կմոտեցնեն Ձեզ Ձեր նպատակին