Այս կանոնների շնորհիվ դուք կարող եք ավելի շատ պայծառություն և դրականություն բերել ձեր կյանք, այն լրացնել նոր իմաստով, սիրով և իմաստությամբ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Հայելու կանոն
Մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ, իմ հայելիներն են, որոնք արտացոլում են իմ այն գծերը, որոնք ես ինքս հաճախ չեմ կարողանում գիտակցել:
Օրինակ, եթե ինչ-որ մեկն իմ հանդեպ իրեն կոպիտ է պահում, ապա դա նշանակում է, որ ես ինքս ուզում եմ դա կամ, համենայն դեպս, անգիտակցաբար թույլ եմ տալիս նման վարքագիծ:
Եթե ես հաճախ դառնում եմ ուրիշների խաբեության զոհը, ապա սա նշան է, որ ես չափից դուրս վստահող մարդ եմ։ Այնպես որ, ես կարող եմ զայրանալ միայն ինքս ինձ վրա:
2. Ընտրության կանոն
Ես հասկանում եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում իմ կյանքում, իմ անձնական ընտրության արդյունքն է։ Եվ եթե ես հիմա խոսում եմ ձանձրալի մարդու հետ, արդյո՞ք դա չի նշանակում, որ ես ինքս նույնքան ձանձրալի եմ:
Չկան վատ մարդիկ, կան միայն դժբախտներ: Եթե ես տառապում եմ նրանց հետ շփման պատճառով, նշանակում է, որ ես ինքս եմ դա ուզում։ Այնպես որ, ձևացնել իմաստ չունի: Ես ինքս եմ մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ։
Մարդիկ իրենք են իրենց ճակատագրերը կերտողները։
3. Սխալի կանոն
Ես ընդունում եմ, որ պարբերաբար սխալներ եմ թույլ տալիս։ Ես հասկանում եմ, որ իմ կարծիքներն ու գործողությունները կարող են սխալ լինել։ Իրական աշխարհը սև ու սպիտակ չէ, և ես հեռու եմ կատարյալ լինելուց:
Ես սովորական մարդ եմ, ով ժամանակ առ ժամանակ կարող է սխալվել: Ամենակարևորն այն է, որ կարողանանք ճանաչել սխալը և ժամանակին ուղղել այն։
4. Փոխադարձության կանոն
Ես ունեմ հենց այն, ինչ ինձ պետք է և ինչին արժանի եմ: Լինի դա ուրիշների հետ հարաբերություններ, կարիերա կամ ֆինանսներ: Եթե ես չգիտեմ, թե ինչպես սիրել մարդուն 100%-ով, ապա հիմարություն է սպասել, որ նա իսկապես կսիրի ինձ:
Ուստի բոլոր բողոքներս անիմաստ են։ Բայց եթե ես որոշեմ փոխվել, ինձ շրջապատող մարդիկ նույնպես կփոխվեն դեպի լավը։
Կարդացեք նաև՝ Երջանկության 5 պարզ կանոն 92-ամյա կնոջից
5. Կախվածության կանոն
Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Ես օգնում եմ բոլորին, ում կարող եմ և փոխարենը ոչինչ չեմ սպասում: Եվ դա ինձ երջանկացնում է։
Լավ մարդ դառնալու համար նախ պետք է ներքին ուժ գտնել։ Ներքին ուժ գտնելու համար դուք պետք է սկսեք հավատալ, որ կարող եք ամեն ինչ: Եվ ես հավատում եմ դրան: Բայց անհրաժեշտ է նաև սովորել, անհրաժեշտության դեպքում, պատասխանել «Ոչ»:
6. Ներկայության կանոն
Ես գոյություն ունեմ այստեղ և հիմա: Անցյալն անցյալ է, քանի որ իմ ապրած յուրաքանչյուր պահը ներկան է։ Ապագա էլ չկա, քանի որ դեռ չի եկել։
Անցյալով ապրելը կարող է հանգեցնել դեպրեսիայի, իսկ ապագայով տարվելը կարող է հանգեցնել տագնապի և անհանգստության:
Քանի դեռ ապրում եմ ներկայով, իրական եմ, գոյություն ունեմ։ Ահա թե որտեղ է իրական երջանկությունը:
7. Լավատեսության կանոն
Մինչ ես բողոքում եմ կյանքից, այն անցնում է կողքով, և ես դա չեմ էլ նկատում:
Աչքերը տեսնում են, ոտքերը քայլում են, ականջները լսում են, սիրտը բաբախում է, հոգին ուրախանում է: Իմ ֆիթնեսը արևի ճառագայթներն են, անտառը և գետը: Եթե ես գնում եմ առաջ, քամին շոյում է մաշկս, և ես զգում եմ, որ ողջ եմ:
Եթե ես անկողնում պառկած միայն հեռուստասերիալ եմ դիտում և շփվում համացանցում, ապա ներկա չեմ այս աշխարհում, այլ զուգահեռ աշխարհում:
Psychology Says These 7 Rules Can Change The Way You See The World հոդվածը թարգմանեց MEDIAMAG-ը