fbpx

Երջանկության 5 պարզ կանոն 92-ամյա կնոջից

Հրաշալի պատմություն․․․

Առավոտյան ժամը ութին 92-ամյա փոքրամարմին տիկինն արդեն ամբողջովին հագնված էր, մազերը կոկիկ սանրված, դիմահարդարումը ճաշակով արված, թեև վատ տեսողությանը։ Կինը պատրաստ էր տեղափոխվել ծերանոց:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նրա ամուսինը մահացել էր ոչ վաղ անցյալում, և նա այլ ելք չուներ։ Չնայած երկար ժամանակ համբերատար սպասելուն, նա միայն քնքշորեն ժպտաց, երբ նրան ասացին, որ իր սենյակը պատրաստ է:

Դեպի վերելակ ճանապարհին նրան նկարագրեցին նրա փոքրիկ սենյակը՝ ներառյալ պատուհանների վարագույրները: «Օ՜, ինձ դուր կգան», – պատասխանեց կինը՝ հենց նոր շան քոթոթ նվեր ստացած 8-ամյա երեխայի հուզմունքով:

«Միսիս Ջոնս, ավելի լավ է ամեն ինչ ձեր աչքերով տեսնեք… Մի քիչ սպասեք»։

«Դա նշանակություն չունի, – պատասխանեց նա: – Երջանկությունը մի բան է, որը դուք նախապես եք որոշում: Ինձ դուր է գալիս իմ նոր տունը, թե ոչ, կախված է ոչ թե կահույքի դասավորությունից, այլ նրանից, թե ինչպես է աշխատում իմ միտքը: Ես արդեն որոշել եմ սիրել այդ սենյակը: Այդպիսի որոշումները կայացնում եմ ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո: Ես ընտրություն ունեմ՝ կարող եմ ամբողջ օրն անցկացնել անկողնում՝ մտածելով իմ հիվանդությունների և մարմնիս մասերի մասին, որոնք այլևս չեն ենթարկվում ինձ, կամ կարող եմ անկողնուց վեր կենալ՝ ուրախություն և երախտագիտություն զգալով այս օրվա համար: Ես ամեն օրն ընկալում եմ որպես իսկական նվեր, և քանի դեռ ողջ եմ, ամբողջությամբ կենտրոնանում եմ ընթացիկ օրվա և իմ պահպանած հաճելի հիշողությունների վրա»։

Եվ նաև ասաց. «Ծերությունը բանկային հաշվի պես բան է. հանում ես փողը, որը ներդրել ես դրա մեջ։ Ուստի խորհուրդ եմ տալիս հնարավորինս շատ երջանկության պահեր տեղադրել ձեր հիշողության բանկային հաշվին։ Եվ ես դեռ շարունակում եմ իմ ներդրումն ունենալ»։

Այնուհետև նա կիսվեց երջանիկ մարդ լինելու իր 5 պարզ կանոններով.

  1. Մաքրիր քո սիրտը չարությունից:
  2. Մաքրիր միտքդ անհանգստություններից:
  3. Փորձիր ապրել հնարավորինս պարզ:
  4. Փորձիր հնարավորինս շատ տալ։
  5. Մի սպասիր չափից ավելին:

Կարդացեք նաև՝ Ծերունուն հարցրին, թե ինչպես դիմանալ ծանր կորստի վշտին: Նրա պատասխանն անգին է

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Երջանկության 5 պարզ կանոն 92-ամյա կնոջից
Ո՞վ է ամենաերկարը թագավորել հայոց գահին