fbpx

Այս զարմանալի գտածոն ցնցել է հնագետներին: Գրեթե 5000 տարի մայրը գլուխը կախած՝ գրկել և նայում է իր երեխային

Թայվանում հնագետների խումբը հայտնաբերել է այս տարածաշրջանում մարդկային գործունեության ամենավաղ հետքերը: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է 4800 տարվա վաղեմություն ունեցող 48 դամբարան: Հայտնաբերված դամբարանները պատկանում են նեոլիտյան ժամանակաշրջանին՝ քարե դարի ավելի ուշ ժամանակաշրջաններից մեկին: Բայց առավել շատ գիտնականների ուշադրությունը գրավել է մոր և նրա գիրկը պառկած նորածնի մարմինը: Եվ ահա թե ինչու:

Մոր և ձեռքում պահած երեխայի աճյունը լավ էր պահպանված, ընդորում, հստակ երևում էր, որ մոր գլուխը թեքված է դեպի երեխան: Իր կյանքի վերջին րոպեներին մայրը նայել է երեխային: Մասնագետները կարծում են, որ մայրը փորձել է պաշտպանել երեխային հզոր երկրաշարժից, որը տեղի է ունեցել այդ տարածաշրջանում մոտ մ.թ.ա. 2000թ.:

Երկար ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզեցին, որ մոր հասակը կազմում է մոտ 160 սմ, իսկ երեխայինը՝ մոտավորապես 50 սմ: Ենթադրաբար կինը 20 տարեկան էր:

Այս հայտնագործությունը կարևոր է ոչ միայն պատմության և հնագիտության համար: Այն նաև թույլ է տալիս մեզ ենթադրել, որ նույնիսկ 5 հազար տարի առաջ մարդկային ոչինչ խորթ չէր մարդկանց համար: Մայրական սիրո այս հուզիչ խորհրդանիշը այժմ գտնվում է Տայչժու քաղաքի Ազգային բնագիտական թանգարանում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այս զարմանալի գտածոն ցնցել է հնագետներին: Գրեթե 5000 տարի մայրը գլուխը կախած՝ գրկել և նայում է իր երեխային
Առաջինը ի՞նչ կենդանի տեսաք։ Պատասխանը շատ բան կարող է պատմել ձեր անձի մասին