Սիրելի ջինսերը փոքրացե՞լ են Ձեր վրա։ Այլևս դուր չի գալիս ֆասո՞նը։ Ջինսե բաճկոնը դո՞ւրս է եկել նորաձևությունից, կիսաշրջազգեստը իր դարն ապրե՞լ է։ Սպասեք, դեն չնետեք այն։ Այդ ջինսերից կարելի է պատրաստել այնքան հրաշալի բաներ, միայն թե իմանայիք։ Դիտեք ինքներդ, ինչ հրաշալի է։ Եվ այսպես.
1. Ջինսե օրագիր
Հրաշալի օրագիր ջինսե շապիկով, գրիչի համար նախատեսված գրպանով և գեղեցիկ դեկորատիվ էլեմենտներով։
2. Պատյաններ շշերի համար
Ջինսե վարտիքի ոտքերից կարելի է կարել շշերի համար նախատեսված գեղեցիկ և յուրահատուկ պատյաններ։ Կարելի է նաև պատրաստել նվերների յուրահատուկ պայուսակ։
3. Ջինսե զամբյուղ
Ջինսի կտորից ժապավեններ կտրատելով՝ դրանցից կարելի է գործել շատ գեղեցիկ զամբյուղներ, որի մեջ կարելի է պահել ինչ պատահի։
4. Ջինսե հողաթափեր
Հրաշալի է, այնպես չէ՞։
5. Ջինսե պուֆ
Այսպիսի իրը լավ կսազի այն տներում, որտեղ միշտ շատ հյուրեր են լինում։
6. Ջինսե կրիա
7. Ջինսե ձեռքի փոքրիկ պայուսակ
Կարելի է այս նույն եղանակով ստանալ նաև ավելի մեծ պայուսակ։
8. Ջինսե նկար
Կարելի է պատրաստել նաև արվեստի գործ։ Գեղեցիկ է չէ՞։
9. Ջինսե տնտեսական պայուսակ
Այսպիսի պայուսակով կարելի վազել բազմաթիվ խանութներով։
10. Ջինսե ճանապարհորդական պայուսակ
Պատրաստվում եք մեկնել բնության գիրկ հանգստանալո՞ւ։ Ուրեմն պատրաստեք այսպիսի պայուսակ։ Ե՛վ գեղեցիկ է, և՛ ոճային, և՛ հարմարավետ։
11. Ջինսե փիղ-պայուսակ
12. Ջինսե գրպան-պայուսակ
13. Ջինսե անձեռոցիկ-օրգանայզեր
Մի՞թե հրաշալի չէ, սովորական գրպանը վեր է ածվում սեղանի պարագաների հրաշալի և գեղեցիկ մի մասի։
14. Ջինսե կետեր
15. Ջինսե կոսմետիկայի պայուսակ
16. Ջինսե թևնոց քարերով
Մեկ, երկու՝ և պատրաստ է։
17. Ջինսե գորգ
18. Ջինսե կտորտանքներով ծածկոց
19. Ջինսե գուլպաներ
20. Ջինսե պայուսակ ընդեղենի համար
21. Ջինսե բռնիչներ
22. Ջինսե գիրք
23. Ջինսե բարձեր
24. Ջինսե գոգնոցներ փոքրիկների համար
Կարծում ենք, շատերիդ մոտ ցանկություն առաջացավ քշտել թևքերն ու անցնել այս հրաշալի իրերից որևէ մեկի պատրաստման։
Աղբյուրը՝ marketium.ru