Յուրաքանչյուր մարդ ունի ինտելեկտի իր մակարդակը: Սակայն դժվար է ինքնուրույն գնահատական տալ սեփական ունակություններին, որովհետև մենք գնահատում ենք ինքներզ մեզ բոլորովին այլ կերպ, և շատերը համարում են իրենց իրոք խելացի, իսկ գլխում պտտվող մտքերը թվում են իմաստուն և ռացիոնալ: Այդ դեպքում ինչպե՞ս իմանալ, թե որքան բարձր է մեր մակարդակը: Գոյություն ունի 5 նշան, որոնք տարբերում են խելացի մարդկանց հիմարներից, և դրանց մասին այսօր մենք կպատմենք:
Նշան 1․ Մեղադրել ուրիշներին սեփական սխալների մեջ
Բոլորի մոտ էլ կարող է չստացվել կամ գնալ ոչ ըստ պլանի: Խելացի մարդը կթուլանա և կմտածի, թե ինչպես լուծել պրոբլեմը: Հիմարը կգերադասի մեղադրել սեփական դժվարություններում ում և ինչ պատահի՝ հարևաններին, որ պահել են վերելակը, մռայլ եղանակին, խոժոռ ամբոխին: Այդպիսի մարդկանց մոտ բացակայում է ցանկությունը՝ սեփական սխալների պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:
Նշան 2․ Միշտ համարել որ դու ճիշտ ես
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ պնդես սեփական կարծիքը՝ բերելով տրամաբանական փաստարկներ: Խելացի մարդը չի սիրում կոնֆլիկտներ, բայց դեմ չէ լսել զրուցակցին և լսել հակառակ տեսակետ: Իսկ ահա հիմարի համար շատ դժվար է ավարտել վեճը: Նա սովոր է պնդել իրենը և տեղից չշարժվել՝ նույնիսկ եթե ընդդիմախոսը իրոք խելամիտ բաներ է ասում: Նրա համար շատ կարևոր է հաղթանակած դուրս գալ, իսկ սեփական կարծիքը հիմար մարդը համարում է միակ ճշմարտացին և կասկածի չենթարկվողը:
Նշան 3․ Բարձր կարծիք սեփական ունակությունների մասին
Հիմար մարդկանց մոտ շատ է տարածված Դանինգ Կրյուգերի էֆեկտը: Ցածր մասնագիտական որակավորմամբ և հմտություններով մարդիկ համարում են իրենց շատ ավելի խելացի, քան կան իրականում: Եվ իհարկե, նրանք ցանկանում են փայլել ինտելեկտով, ինչը շատ հաճախ բացարձակ անտեղի է: Այդպիսի մարդիկ իրենց համարում են ուրիշներից շատ ավելի լավը և փորձում են անընդհատ հիշեցնել այդ մասին, եթե նույնիսկ դրա համար չկա ոչ մի խելացի փաստարկ:
Նշան 4․ Բառերի սխալ կիրառում
Զրույցի ընթացքում ոչինչ այդքան չի հեղինակազրկում, քան բառերի կիրառումը, որոնք չեն համապատասխանում կոնտեքստին կամ սխալ նշանակությամբ են: Նախքան որևէ խելացի արտահայտություն անելը, արժե հիշել, արդյո՞ք իրականում դուք գիտեք, թե որ իրավիճակում է պետք այն կիրառել: Զրուցակիցը, որը անհաջող կերպով աճպարարում է իրեն անհայտ տերմիններով, փորձելով խելացի երևալ, միայն տարակուսանք կառաջացնի:
Նշան 5. Կողմնակալություն
Հիմարները սիրում են դատել ուրիշների կյանքն ու սկզբունքները՝ կորցնելով սեփական ժամանակը։ Նրանք դատապարտում են, չեն կարողանում ընդունել այլ կարծիք կամ խորհուրդ, պատրաստ չեն աշխարհին այլ կերպ նայել։ Նրանք կողմնակալ են այն դատողությունների հանդեպ, որոնք տարբերվում են սեփականից։ Հիմարները չեն սիրում սովորել նորը։
Խելքը կարելի է զարգացնել և սնել, սակայն կարևորը՝ սովորել տեսնել սեփական թերությունները և ձգտել ուղղել դրանք։
Ի՞նչ եք կարծում, ուրիշ ի՞նչ այլ գծեր կարող են մատնել հիմարին։