Երբ հարաբերությունները վերջանում են, շատերը օգտագործում են սոցցանցերը՝ իմանալու համար, թե ինչով է զբաղվում նախկին զուգընկերը և ում հետ է հանդիպում: Ըստ Օհայոյի համալսարանի մասնագետների` այդպիսի հետապնդումը վտանգավոր է: Այն երկարաձգում է տառապանքները և բացասաբար ազդում ապագա հարաբերությունների վրա, գրում է 1in.am-ը հղում անելով The Daily Mail-ին:
Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր մանկական տարիքում ունեցել են տագնապալի կապվածություններ, հասուն տարիքում վստահ չեն եղել իրենց հարաբերություններում: Նրանք կասկածել են այն բանին, որ զուգընկերը չի լքի իրենց: Այդ պատճառով ավելի հաճախ են մտել Facebook նոր ընկերներ փնտրելու: Սակայն այդ տիպի մարդիկ հարաբերություններում ավելի քիչ միջոցներ են ներդրել:
Զարմանալի չէ, որ զուգընկերոջը ավելի ուժեղ կապված մարդկանց մոտ բաժանումից հետո զգացմունքային տագնապի մակարդակը ավելի շատ է բարձրացել: Նրանք փորձել են դրանից ազատվել նաև սացցանցերում նախկին ընկերոջը հետևելով: Ավելի հաճախ այդպես են վարվել այն մարդիկ, ովքեր իրենք են խզել հարաբերությունները: