Հետաքրքրաշարժ փաստերի հերթական չափաբաժինը։ Հարստացրեք Ձեր գիտելիքների շտեմարանը.
1. Մեկ կիլոգրամ վարդի յուղ ստանալու համար անհրաժեշտ է 3տ վարդի թերթիկ:
2. Լյուդվիգ Վան Բեթհովենը մահացել է կապարային թունավորումից: Հետագայում նրա մազերի մեջ հայտնաբերվել է սովորականից 100 անգամ ավելի կապար, որը հավանաբար պայմանավորված է եղել ընդունած դեղերով:
3. 1669թ.-ին գերմանացի Ալքիմիկ Բրան Հեննինգը փիլիսոփայական քարի փնտրտուքների ժամանակ որոշեց փորձել ոսկի սինթեզել մարդու մեզից: Եռման, թորման և շիկացման ընթացքում նա հանկարծ ստանում է սպիտակ փոշի, որը լույս էր տալիս մթում: Հեննինգին թվաց որ դա ոսկու «սկզբնական մատերիան է» և այն անվանեց «լուսակիր», որը հունարեն արտասանվում է «ֆոսֆոր»: Երբ նա բազմաթիվ փորձերից այս նյութից այդպես էլ չստացավ ոսկի, նա սկսեց վաճառել այս նոր նյութը ավելի թանկ քան ոսկին է:
4. Օսմիումը սպիտակաարծաթագույն մետաղ է` ամենածանր մետաղը: Եթե հնարավոր լիներ գտնել այդ մետաղով լի 0.5լ տարրա, ապա այն կկշռեր այնպես, ինչպես 10 լ ջրով լի դույլը: Այս մետաղի փոշին օդում այրվում է փոխակերպվելով հեշտ հալվող և ցնդող քառօքսիդի` անդուր հոտով: Ի դեպ այս քիմիական տարրի անվանումը գալիս է հունարեն «OSME» հոտ բառից:
5. Բրոնզը համաձուլվածք է, որի 80% պղինձ է, 20%-ը անագ:
6. Կան բազմաթիվ նյութեր, որոնք ուժեղ թունավորումների դեպքում օգտագործվում են որպես հակաթույն: Համակողմանի հակաթույն է նաև կաթը, որի մասին հիշատակվում է միջնադարյան հայտնի, այդ թվում` հայ բժշկապետների աշխատություններում:
7. Մարդու աչքը կարող է տարբերել 10.000000 գունային երանգներ:
8. Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:
9. Կետի լեզուն կշռում է մեկ փղի չափ:
10. Մեկ հատ ծխախոտը կրճատում է կյանքը 5 րոպե:
11. Վախեցած մարդը ավելի վատ է տեսնում:
12. Գրիպի համաճարակը 1918-1919 թթ-ին խլել է մոտավորապես 20 մլն մարդու կյանք` Ամերիկայում և Եվրոպայում:
13. Ընձուխտի լեզուն ամբողջովին սև է, իսկ երկարությունը կարող է հասնել մինչև 45 սմ-ի:
14. Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, վիրահատող բժշկի ձեռքերը կտրում էին:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]