fbpx

Աշխարհի 10 ամենաթանկարժեք մետաղները

Երկիրը հարուստ է տարբեր ռեսուրսներով՝ այդ թվում նաև մետաղներով, որոնք լայնորեն օգտագործվում են մարդու կողմից առօրյա կյանքում: Բայց ահա, որոշակի պատճառներով, դրանք կարող են լինել ոչ թանկարժեք, թանկարժեք և շատ թանկարժեք:

Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենաթանկարժեք մետաղներին: Եվ այսպես.

10 Արծաթ

precious-metalls-1

Արծաթ՝ սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ: Առավելագույն կոնցենտրացիան հաստատվում է թերթաքարային ապարներում 1գ/տ: Արծաթի գլխավոր արդյունաբերողներից մեկն են համարվում Չինաստանը, Մեքսիկան և Չիլին: Մետաղը լայնորեն օգտագործվում է տարբեր բնագավառներում՝ այդ թվում նաև ոսկերչության մեջ: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 16 դոլար:

9. Ինդիում

precious-metalls-2

Ինդիումը կռելի, դյուրահալ, շատ փափուկ սպիտակաարծաթագույն մետաղ է: Անկախ հանքավայրեր այն չի առաջացնում, այլ մտնում է այլ մետաղների հանքաքարերի կազմի մեջ: Առաջին անգամ այն լայնորեն օգտագործել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ որպես ինքնաթիռների շարժիչների առանցքակալների ծածկոց: Այն այժմ օգտագործում են կոռոզիադիմացկուն հայելիների, կիսահաղորդիչների և համաձուլվածքների արտադրության մեջ: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 30 դոլար:

8. Ռուտենիում

precious-metalls-3

Ռուտենիումը դժվարահալ, արծաթագույն մետաղ է, որը պատկանում է պլատինի խմբին: Լայնորեն օգտագործվում է աէրոտիեզերական բնագավառում որպես կատալիզատոր: Այս մետաղի գինը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ նվազեց ստացիոնար համակարգիչների պահանջը, որտեղ այն օգտագործվում էր կոշտ սկավառակների արտադրության համար: Եթե 2007թ. տրոյական ունցիայի համար գինը կազմում էր 800 դոլար, ապա հիմա՝ 60 դոլար:

7. Ռենիում

precious-metalls-4

Ռենիումը ամուր սպիտակաարծաթագույն մետաղ է, որը լայնորեն օգտագործվում է պլատինառենիումային կատալիզատորներում, նավթավերամշակման արտադրությունում: Հիմնական արդյունաբերողներն են Չիլին, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 140 դոլար:

6. Օսմիում

precious-metalls-5

Օսմիումը փայլուն սպիտակաարծաթագույն մետաղ է՝ կապտավուն երանգով: Պատկանում է պլատինի խմբին: Սա Երկիր մոլորակի ամենապինդ մետաղներից մեկն է: Այն  տարբերվում է փխրունությամբ և բարձր հալման ջերմաստիճանով: Հիմնական արդյունաբերողներն են՝ Ռուսաստանը, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրները: Օգտագործվում է շիկացման թելերի պատրաստման համար: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 400 դոլար:

5. Իրիդիում

precious-metalls-6

Իրիդիումը շատ պինդ, դժվարահալ սպիտակաարծաթագույն մետաղ է: Պատկանում է պլատինի խմբին: Տարբերվում է բարձր խտությամբ: Սա ամենաքիչ տարածված մետաղներից մեկն է: Լայնորեն օգտագործվում է ներքին այրման շարժիչների բռնկման մոմիկների արտադրության մեջ և որպես էլեկտրոդներ: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 550 դոլար:

4. Պալադիում

precious-metalls-7

Պալադիումը արծաթասպիտակագույն մետաղ է: Լայնորեն օգտագործվում է էլեկտրոնիկայում և բժշկության մեջ: Հիմնական արդյունաբերողներն են՝ Ռուսաստանը և ՀԱՀ-ը: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 800 դոլար:

3. Պլատին

precious-metalls-8

Պլատինը փայլուն, սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ է, որը առաջին անգամ սկսել են արդյունահանել ԱՄՆ-ում: Այսօրվա դրությամբ հիմնական արդյունահանողներն են՝ ՀԱՀ-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Ամենալայն կիրառությունը պլատինը ստացել, որպես քիմիական ռեակցիաների կատալիզատոր: Բացի դրանից օգտագործվում է բժշկության և ոսկերչության և այլ ոլորտներում: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

2. Ռոդիում

precious-metalls-88

Ռոդիումը կարծր, արծաթասպիտակագույն մետաղ է: Այն պատկանում է պլատինի խմբին: Շատ հազվագյուտ տարր է: Հիմնական արդյունահանողներն են ՀԱՀ-ը, Կանադան և Կոլումբիան: Ռոդիումը լայնորեն կիրառվում է կատալիզատորներում, հեղուկբյուրեղային էկրանների արտադրության մեջ: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

1. Ոսկի

precious-metalls-10

Ոսկին ազնիվ, փափուկ, ոսկեգույն մետաղ է: Հնագույն ժամանակներից օգտագործվում է որպես փոխանակման միջոց և օգտագործվում է ոսկերչության մեջ: Հիմական արդյունահանողներն են՝ Չինաստան, Ավստրալիա, ԱՄՆ: Օգտագործվում է որպես ներդման օբյեկտ՝ չնայած նրան որ վաղուց կորցրել է փողի ֆունկցիան: Բացի դրանից օգտագործվում է ոսկերչության, բժշկության, քիմիայի ոլորտներում: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

Չմոռանաք կիսվել ընկերների հետ՝


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag