Ներկայացնում ենք հետաքրքրաշարժ փաստերի հերթական հավաքածուն։ Փաստեր որոնք կարող են Ձեզ զարմացնել.
1. Մրջյունները երբեք չեն քնում:
2. Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արձակում և այդ պատճառով մարդիկ դրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:
3. Պլուտոն մոլորակում մեկ տարվա տևողությունը հավասար է 247.7 երկրային տարվա:
4. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:
5. Ամեն օր ավելի քան 50.000 երկրաշարժ է տեղի ունենում երկրի վրա:
6. Երկրի մոտավորապես 70%-ը ջրով է ծածկված, և այդ ջրերից ընդամենը 1%-ն է պիտանի խմելու համար:
7. Սառույցները և այսբերգները Երկիր մոլորակի 10% են կազմում:
8. Բուն միակ թռչունն է, որ կարող է տեսնել կապույտ գույնը:
9. Մազերը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ինֆորմացիա` ոչ միայն գեները, այլ նաև այն, թե ինչ եք կերել կամ խմել վերջին 7 օրվա ընթացքում:
10. Անգլիայում շանը վրաերթի ենթարկելը ավելի խիստ է պատժվում, քան մարդուն:
11. Ֆրանսիայում կանայք մինչև 1944թ-ը ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք չունեին:
12. Կենգուրուի նոր ծնված ձագերը կարող են տեղավորվել թեյի գդալի մեջ:
13. Մարդու և բանանի ԴՆԹ-ն համընկնում է 50%-ով:
14. Չինական իմաստունները ասում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորի վրա՝ մեղսավորները, աջ կողքի վրա՝ թագավորները, իսկ ձախ կողքի վրա՝ իմաստունները:
15. Ծովային աստղերը ուղեղ չունեն:
16. Ուտիճը կարող է ապրել առանց գլխի 9 օր:
17. Օձերը կարող են քնել 3 տարի անընդմեջ՝ ոչինչ չընդունելով որպես սնունդ:
18. Էյնշտեյնը մինչև 9 տարեկան չէր կարողանում խոսել: Նրա ծնողները կարծում էին, որ նա թերզարգացած է լինելու:
19. Նավթի մեկ կաթիլը խմելու համար անպիտան է դարձնում 25 լիտր ջուրը:
20. Հնդիկները համարում են, որ հարգի չէ անկողնում մահանալը, պետք է մահանալ գետի մոտ:
21. Շնաձկները ի տարբերություն մյուս ձկների, չունեն ոսկորներ:
22. Սահարայի անապատում մի անգամ, 1979թ-ի փետրվարի 18-ին, ձյուն է տեղացել:
23. Ամբողջովին մաքուր ոսկին շատ փափուկ է, նրան կարելի է նյույնիսկ տրորել ձեռքով:
24. Բեթհովենը մի անգամ ձերբակալվել է թափառաշրջիկության համար:
25. Նապոլեոնը տառապում էր այլուռոֆոբիայով՝ խուճապի աստիճան վախենում էր կատուներից:
26. Քամելոնի լեզուն երկու անգամ երկար է իրենից:
27. Խխունջի աչքը իր ուղեղից մեծ է:
28. Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը երբեք չի խփում, լինի այն մեղվափչակ, քարածերպ թե մեղվափեթակ: Մեղվաբույնը վանում է հոսանքը:
29. Եթե Չինաստանի բոլոր մարդիկ կանգնեն աթոռին ու միաժամանակ ցատկեն ներքև՝ երկիրը իր ուղեծրից դուրս կգա:
30. Աֆրիկյան փղի ականջը նման է Աֆրիկային, իսկ հնդկական փղինը՝ Հինդուստան թերակղզուն:
31. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը մտան Հնդկաստան։ Ինդ լճի ափին զորքում աղեստամոքսային հիվանդության համաճարակ տարածվեց, որը ինչքան էլ որ զարմանալի է, չվարակեց և ոչ մի զորավարի: Պարզվեց, որ հասարակ զինվորները օգտվում էին անագե ափսեներից և բաժակներից, իսկ նրանց հրամանատարները՝ արծաթե: Այդ ժամանակ էլ հիշեցին, որ Մեծն Քիր II պարսիկ թագավորը արշավների ժամանակ հրամայում էր խմելու ջուրը պահել արծաթե տարաներում: Ավելի ուշ Հռոմեական լեգեոներները սկսեցին կրել արծաթե զրահներ:
Արծաթը օժտված է հակաբակտերիալ հատկություններով: Այն մանրէազերծում է ջուրը նաև նպաստում է վերքերի շուտափույթ լավացմանը՝ առանց փտման պրոցեսի: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ արծաթի մեծ կոնցենտրացիաները թունավոր ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]