Փորձենք ցրվել երկուշաբթյան ծանր մթնոլորտից ու տրամադրությունից: Ձեզ եմ ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր, որոնք երբեմն ծիծաղ են առաջացնում, երբեմն զարմանք, իսկ երբեմն էլ տարակուսանք:
Եվ այսպես, իսկ դուք գիտե՞ք որ.
- Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը:
- մարդկանց 97%-ին երբ նոր գրիչ ես նվիրում, առաջինը գրում են իրենց անունը:
- Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Նյու Յորքյան հեռախոսային գրքում կարելի էր գտնել 22 Հիտլեր, իսկ պատերազմից հետո ոչ մի:
- Ձեր ստամոքսը ամեն երկու շաբաթը մեկ արտադրում է նոր լեղային թաղանթ, այլապես նա կմարսի ինքը իրեն:
- Եթե ձիավորի հուշարձանում ձիու առջևի երկու ոտքերը բարձրացված են, նշանակում է, որ այդ մարդը մահացել է կռվում, եթե մեկ ոտքն է բարձրացված, նշանակում է նա վիրավորվել է կռվում, իսկ եթե ձիու չորս ոտքերն էլ գտնվում են գետնի վրա, նշանակում է, որ մարդը մահացել է իր մահով:
- Ինչպես հայտնի է մարդը նույնպես կենդանի է: Սակայն մենք միակ կենդանիներն ենք, որ կարող ենք սեքսով զբաղվել դեմ դիմաց:
- Աշխարհի ամենատարածված անունը Մուհամեդն է:
- Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Բեռլինի վրա գցված առաջին ռումբը սպանել է միայն Բեռլինի կենդանաբանական այգու փղին:
- Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
- Մրջյունները երբեք չեն քնում:
Հետաքրքի՞ր էր: Հետևեք բլոգի գրառումներին և Դուք կիմանաք էլ ավելի հետաքրքիր տեղեկություններ: