Պարզվում է կյանքի տևողությունը մարդու մոտ կախված է ոչ միայն նրա մոտ առկա վատ սովորություններից և առողջության հետ կապված այլ ֆակտորներից, այլ նաև նրանից, թե որ հարկում է նա բնակվում:
Բրիտանական Independent պարբերականը գրում է, որ ամերիկյան գիտնականները (Հ.Կ. կրկին ամերիկյան գիտնականներ) գտել են, որ մարդիկ, որոնք ապրում են երկրից բարձր ծերանում են ավելի արագ, քան նրանք որոնք բնակվում են առաջին հարկում:
Ամերիկյան Ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտի (NIST) գիտնականների խոսքերով՝ ծովի մակարդակից որքան բարձր է բնակվում մարդը, այնքան նրա համար արագ է հոսում ժամանակը: Իրենց հպոթեզի համար նրանք օգտվել են գերճշգրիտ ատոմական ժամացույցներից, որոնք տեսականորեն 3.7 միլիարդ տարում կարող են շեղվել ընդամենը մեկ վայրկյան:
Գիտնականները օգտվել են երկու այդպիսի ժամացույցներից, որոնցից մեկը 30 սմ բարձր է տեղադրվել քան մյուսը: Պարզվել է որ վերևի ժամացույցում ժամանակը ընթանում է վայրկյանի մի քանի միլիարդերորդ մաս արագ քան ներքևին ժամացույցում: Հետազոտողների կարծիքով ամբողջ բանը երկրի ձգողական ուժի մեջ է՝ գրավիտացիա: Որքան մոտ է օբյեկտը գտնվում երկրի մակարդակին, այնքան դանդաղ է ընթանում նրա համար ժամանակը:
Այսպիսով ստանդարտների ինստիտուտի աշխատակիցներին հաջողվել է ապացուցել Էյնշտեյնի հայտնի «երկվորյակների պարադոքսը»: Մեծ գիտնականը ենթադրել է, որ եթե մեկ մարդու ուղարկել տիեզերական ճանապարհորդության, իսկ նրա իդեալական երկվորյակին (այսինքն նրա պատճենին) թողնեն երկրի վրա, ապա տիեզերագնացը նույն ժամանակում ավելի քիչ կծերանա, քան իր եղբայրը: Տիեզերքում ատոմական ժամացույցները ավելի դանդաղ են ընթանում, քան երկրի վրա:
Այնպես, որ եթե ուզում եք երկար ապրել տեղափոխեք Ձեր բնակարանը ավելի ցածր հարկեր, կամ ընդհանրապես տեղափոխվեք մեկ հարկանի տուն. խորհուրդ են տալիս հետազոտողները: Չնայած ծերացման արագության տարբերությունը հազիվ թե նկատելի լինի չզինված աչքով: Այսպիսով, մարդիկ որոնք կբարձրանան մեկ ֆուտ (30 սմ ) վերև՝ կծերանան 90 միլիարդերրորդ վայրկյան ավելի արագ, քան նրանց տակի հարևանները: