fbpx

Ահա թե ինչ են երեխաները ժառանգաբար ավելի հաճախ ստանում հայրերից, քան մայրերից

Իսկ ի՞նչ եք ժառանգել դուք…

Բոլոր երեխաները նման են իրենց ծնողներին։ Եվ ոչ միայն արտաքնապես։

Գոյություն ունի գենետիկ բաների շարք, որոնք երեխաները ժառանգաբար ստանում են հայրերից։ Դա վերաբերում է նաև հիվանդություններին։

Ահա 7 բան, որոնք երեխաները մեծ հավանականությամբ կժառանգեն հորից, քան մորից։

1. Սրտանոթային հիվանդություններ

Գենը, որը 50% մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման վտանգը՝ փոխանցվում է արական գծով։

Համարվում է, որ այդ գենը բերում է բորբոքումները կառավարելու ունակության խախտումների, ինչը վճռորոշ նշանակություն ունի զարկերակի թուլության զարգացման կանխարգելման վրա։

2. Հոգեկան առողջության գենետիկա

Չնայած երկու ծնողն էլ կարող են երեխային փոխանցել հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիան ամենամեծ հավանականությամբ փոխանցվում է հորից որդուն, եթե հայրը երեխայի բեղմնավորման ժամանակ եղել է մեծ տարիքում։

3.Ժպիտ

Եթե հայրը ատամների հետ կապված պրոբլեմներ է ունեցել, ապա երեխաների մոտ նույնպես դա կլինի։ Գեները հորից, որպես օրենք, ավելի ակտիվ են, քան նույն գենը մորից։

Սակայն ատամների չափսերը, ծնոտը և ատամների ձևը կարող են ժառանգվել յուրաքանչյուր ծնողից։

4. Սերունդների շարունակություն

Տղամարդիկ, որոնց մոտ սերմնահեղուկի ցածր որակ է, կարող են օգտագործել բեղմնավորող in vitro։ Սակայն հետազոտությունները, որոնք կապված են էքստրակորպորալ բեղմնավորման հետ, ցույց են տալիս, որ պրոբլեմներով հայրերը կարող են փոխանցել անպտղության ռիսկը որդիներին։

5. Երեխայի սեռը

Հոր տոհմածառը կարելի է օգտագործել, որպեսզի պարզել հավանականությունը՝ զույգերի մոտ աղջի՞կ կծնվի, թե՞ տղա։ Սակայն դեռևս գիտնականներին չի հաջողվել պարզել, թե որ գենն է պատասխանատու, որ X և Y քրոմոսոմները բաշխվում են ըստ հոր կենսանյութի։

6. Աչքեր

Ավելի բաց գույները, այնպիսիք, ինչպիսիք են՝ կապույտը և կանաչը, կախված են ռեցեսիվ գեներից, իսկ շագանակագույն աչքերը՝ գերակայող գեներից։

Եթե երկու ծնողների մոտ էլ բաց գույնի աչքեր են, ապա երեխան էլ կունենա բաց գույնի աչքեր։ Բայց եթե ծնողներից թեկուզ մեկի մոտ մուգ աչքեր են՝ 75% հավանականությամբ երեխան էլ կունենա մուգ աչքեր։

7. Հասակ

Հիմնականում երեխաները ժառանգում են հոր հասակը։ Սակայն գիտությունը դեռևս ուսումնասիրում է հասակի ժառանգականության հարցերը։

Բժիշկներն ասում են, որ եթե դուք ունեք ինչ-որ մտահոգություններ կապված հորից և մորից երեխային տարբեր հիվանդությունների ժառանգաբար փոխանցման հետ՝ անպայման խորհրդակցեք գենետիկների հետ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ահա թե ինչ են երեխաները ժառանգաբար ավելի հաճախ ստանում հայրերից, քան մայրերից
Սերը մանրուքներում է (մուլտֆիլմ)