[bsa_pro_ad_space id=3]
Զարմանալի ճակատագիր ունեն հայկական տոները: Նրանց մի մասը մոռացության է տրվում ժամանակի հետ, իսկ մյուս մասը մնում է միշտ երիտասարդ: Ցավոք, այդպիսի բնականոն կյանք չեն ունեցել հայկական տոները: Հազար տառապանք տեսած հայը, հարկադրված է եղել պատմության ճամփեզրին թողնել ամեն տեսակ գանձ, այդ թվում և իր հոգու կերտվածք տոներից շատերը:
Մենք մի կերպ պահել ենք քիչը: Դրա մեջ մեծը մնում է Նավասարդյան տոնը, որով մեր նախնիները դիմավորում էին Նոր Տարին: Հայկական այդ հնաբուն տոնը տևում էր մի քանի օր, որի ժամանակ կազմակերպվում էին երգեր ու պարեր, մարմնամարզական մրցումներ, ձիարշավներ, ցլամարտեր եւ այլն: Նավասարդյան տոնախմբությունների ժամանակ հայերը սովորություն են ունեցել դիմակ կրել:
Անհիշելի ժամանակներից մեր նախնիք պաշտել են ծառն ու անտառը: Այդ տոների հետ է կապված ծաղկազարդը: Ծառապաշտության մնացորդ է տոնածառը, որի սովորութունը գալիս է հեթանոսական ժամանակներից:
Պիտի հարատև դարձնել միայն այն տոները, որոնց ենթաշերտում այսօրվա մարդու հետ խոսող բան կա, և որով մենք կապվում ենք մեր պատմությանը, մեր արմատներին:
Հրապարակման ներկայացրեց՝ Թագուհի Ադամյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]