fbpx

ՀԱՅԱՐՎԵՍՏ.COM, բլոգ արվեստի և մշակույթի մասին

Առաջին անգամ եմ պոստ գրում մեկ ուրիշ բլոգի մասին: Բայց ստիպված չեմ գրում, չէ, այլ մեծագույն հաճույքով և ուրախությամբ:
http://hayarvest.com բլոգը ընդամենը 1-2 օրական է, նրա մեջ առայժմ ինֆորմացիա համարյա թե չկա, սակայն գաղափարը այնքան է ինձ ուրախացրել, որ չեմ կարող չգրել այս մասին: Այս հիասքանչ գաղափարի հեղինակը՝ բլոգեր և Արմենիքսում քաջ հայտնի Ani-baxtuban Անի Հարությունյանն է:
Ընդհանրապես հայանպաստ և հայրենասեր յուրաքանչյուր գործ իմ համար միշտ ողջունելի է, իսկ արվեստին և մշակույթին վերաբերողը՝ առավել ևս:
Հայ մշակույթ, հայ արվեստ, որը կանգնած է համաշխարհային քաղաքակրթության ակունքներում, որը ունի դարավոր պատմություն և որը իրենից անգին արժեք է ներկայացնում: Ու այս մասին հայկական շատ քիչ կայքեր կգտնեք, իսկ բլոգոսֆերայում համենաին դեպս ես անձամբ երբեք չեմ հանդիպել այդպիսի բլոգներ:
Օր օրի շատացող, մեծ մասամբ անորակ ու անարժեք բլոգների մեջ վերջապես ծնվեց մի բլոգ, որը իրենից իրոք կարող է արժեք ներկայացնել և կարող է շատ հայրենանպաստ միսիա իրականացնել: Ես համոզված եմ, որ այս բլոգին սպասվում է հրաշալի ապագա, քանի որ նրա ստեղծողն ու վարողը իրոք մի հրաշալի մարդ է և ամենակարևորը շատ մոտ հայ արվեստին և մշակույթին:
Ցանկանանք այս բլոգին կանաչ ճանապարհ և հետևորդների ահռելի բանակ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ՀԱՅԱՐՎԵՍՏ.COM, բլոգ արվեստի և մշակույթի մասին
Ա՜խ այս երկուշաբթին