fbpx

Լուսին և Արև

moonsunԱսում են եղել է ժամանակ, երբ լուսինն ու արևը իրար հետ են դուրս եկել և իրար հետ հեռացել: Այդ ժամանակ լուսինն ունեցել է իր լույսն ու փայլը: Ասում են նաև, որ լուսինը սիրահարված է եղել արևին` խենթի պես սիրել: Սակայն այդ սերն եղել է անփոխադարձ: Արևը այդպես էլ չի ուզեցել սիրել լուսնին: Եվ այդ սիրուց լուսինը մաշել փոքրացել և կորցրել է իր լույսը: Եվ հետո հույսը կորցնելով որոշել է այնպես անել, որ արևը էլ երբեք իրեն չտեսնի: Ու դրա համար հիմա լուսինը դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ արևը վաղուց մայր է մտած: Դուրս է գալիս լուսինը, շատ հեռվից թաքուն զմայլվում արևով և արևի հեռու լույսից ինքն էլ լուսավորվում: Ասում են արևը նույնիսկ չզգաց, որ լուսինը էլ իր կողքին չէ…

©ԱՐԽԱՆԳԵԼՈ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag