fbpx

Ինչպես միշտ հաղթող դուրս գալ վիճաբանություններում

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, առաջատար իրավաբան Ջոնաթան Հերինգը իր «How To Argue» գրքում ներկայացրել է հինգ կանոն՝ զուգընկերոջ հետ վիճաբանելիս մշտապես հաղթողի դերում լինելու համար։

1. Մինչև ձեր ընտրյալի հետ վիճելը հարկավոր է մտածել, թե ինչի մասին եք պատրաստվում վիճել և ինչ եք դուք ցանկանում ձեռք բերել այդ վիճաբանության արդյունքում։ Առաջին հայացքից սա միգուցե ակնհայտ թվա, բայց իրականում այն շատ կարևոր է։

2. Ձեր փաստարկների ուժեղ և թույլ կողմերը գնահատելուց հետո հարկավոր է մտածել ժամանակի և վայրի մասին։ Համոզվեք՝ արդյոք համապատասխան վայր և ճիշտ ժամանակ եք ընտրել վիճելու համար։

3. Լսեք, թե ինչ է ասում զրուցակիցը։ Վիճելիս շատերն այնքան են բռնկվում, որ չեն ցանկանում լսել դիմացինը։ Սակայն վիճաբանություններում հաղթող դուրս գալու համար պետք է թույլ տալ, որ դիմացինը խոսի։ Ավելին, հարկավոր է 75 տոկոս լսել զրուցակցին, և միայն 25 տոկոս խոսել։ Այսպես դուք հեշտությամբ կարող եք ներկայացնել ձեր հակափաստարկները։

4. Նախօրոք մտածեք խնդրի լուծումը։ Անհարմար իրավիճակից դուրս գալու, վիճաբանությունն ավարտելու և ձեր ցանկությանը հասնելու համար հարկավոր է մտածել վիճաբանության ելքը և խնդրի լուծում առաջարկել։

5. Նույնիսկ վիճաբանելիս չպետք է մոռանալ փոխադարձ հարգանքի և սիրո մասին։ Հետևաբար, փորձեք պահպանել ձեր հարաբերությունները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես միշտ հաղթող դուրս գալ վիճաբանություններում
Զարմանալի փաստեր ջրի մասին