fbpx

Ինչպե՞ս է հարկը, որում բնակվում եք՝ ազդում Ձեր կյանքի վրա

Հարկը, որում ապրում եք, կարող է շատ բան պատմել Ձեր մասին և իրականության Ձեր կյանքի վրա ազդեցության մասին…

Նումերալոգիայում ամեն մի թիվն ունի որոշակի նշանակություն։ Այս հին էքզոթերիկ գիտության հիման վրա կարելի է իմանալ որոշակի թվի ազդեցությունը մարդու կյանքի վրա։

Եվ այսպես.

Իմացեք, թե ի՞նչ էներգիա է ճառագում հարկը, որում բնակվում եք

1-ին հարկ. Այս թիվը մարդուն օժտում է ամբիցիաներով և կատարելության ձգտմամբ։ Այս հարկը հաջողություն կբերի կարիերիստներին։

2-րդ հարկ. Հարկի այս թիվը ստիպում է լինել ավելի համբհերատար շրջապատի մարդկանց հանդեպ։ Հաճախ 2-րդ հարկի բնակիչները տառապում են դեպրեսիաներից, շատ են երազում և ապրում են իլյուզիաներով։

3-րդ հարկ. Այս հարկի բնակիչները ձգտում են իշխանության, հեղինակության և նյութական օգուտներին։ Նրանց համար շատ կարևոր է բարձր դիրքը հասարակության մեջ։

4-րդ հարկ. Այս հարկի բնակիչները շատ հաճախ դժգոհ են իրենց կյանքից։ Անընդհատ դժգոհում են իրականությունից և ծանր են տանում քննադատությունը։

5-րդ հարկ. Համաձայն նումերալոգիայի, հինգ թիվը նպաստում է մասնագիտական աճին և նյութական բարելավմանը։

6-րդ հարկ. Այս հարկը բարենպաստ է ընտանեկան բնակիչների համար։ Խաղաղություն, բարեկեցություն, երեխաներ, հարմարավետություն և սեր՝ ահա թե ինչ կարող է տալ 6-րդ հարկը նրանց, ովքեր բնակվում են այդ հարկում։

7-րդ հարկ. Ստեղծագործ և օրիգինալ մարդկանց հարկ։ Եթե նույնիսկ այս հարկում բնակվում են բոլորովին սովորական մարդիկ, ապա շատ արագ նրանք սկսում են ապրել ոչ այնպես, ինչպես սովոր էին։

8-րդ հարկ. Անհաջող հարկ, որը մարդկանց օժտում է աշխարհի հանդեպ սահմանափակ ընկալմամբ։ Այստեղ ապրում են մաքսիմալիստենրը, ովքեր հաճախ ընկնում են ծայրահեղությունների գիրկը։

9-րդ հարկ. Մեծ էներգիա կա այս հարկում։ Այստեղ երջանկություն կգտնեն նրանք, ովքեր ձգտում են հասնել իրենց նպատակներին։ Սա առաջնորդների հարկն է։

10-րդ հարկ. Նրանք, ովքեր ապրում են 10-րդ հարկում, աշխատավայրում, ընտանիքում, ընկերների շրջանակում ձգտում են դառնալ լիդեր։

11-րդ հարկ. Այս հարկի թիվը մարդուն օժտում է ուժեղ կամային որակներով։

12-րդ հարկ. Այս հարկից եկող թրթիռները անբարենպաստ են ազդում մարդկանց բնավորության վրա։ Բնակիչները դառնում են անինքնավստահ և անընդհատ օգնության և հոգածության կարիք են զգում։

13-րդ հարկ. Սա գյուտարարների և նորարարների թիվն է։ Սովորաբար 13-րդ հարկում բնակվում են ոչ սովորական մարդիկ, ովքեր փորձում են ստեղծել որևէ նոր բան։ Բայց որպես օրենք նրանց մտքերն այդպես էլ մնում են չհասկացված։

14-րդ հարկ. Այս մարդկանց համար կյանքի իմաստ է դառնում նյութական բարեկեցությունը։ Այս հարկը հաջողություն կբերի նրանց, ովքեր ուզում են հարստանալ։

15-րդ հարկ. Այս հարկի թիվը մարդուն օժտում է ներքին և արտաքին հմայքով։ Այս հարկի բնակիչները դեպի իրենց կողմն են ձգում մարդկանց։

16-րդ հարկ. Համաձայն նումերալոգիայի, այս թիվը մարդկանց դարձնում է խիզախող, արկածախնդիր և ազատ։ Այս հարկում բնակվում են ճանապարհորդներն ու արկածներ որոնողները։

Mediamag-ը հիշեցնում է. Այս ամենը մենք չենք ներկայացնում, որպես բացարձակ ճշմարտություն։ Այս ամենին հավատալ, թե չհավատալը՝ Ձեր որոշումն է։ Մենք ընդամենը ծանոթացնում ենք ձեզ հետաքրքիր նյութի հետ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս է հարկը, որում բնակվում եք՝ ազդում Ձեր կյանքի վրա
Հյուսիսային պողոտան արմագեդոնից հետո