fbpx

Հարավային Կորեան վառ օրինակ է, թե ինչպես է ազատությունն ու հաստատակամությունը միշտ հաղթում

Եվ այս ամենը` աննշան տարածքում, առանց նավթի, գազի և թանկարժեք մետաղների։ Եվ այս ամենը` բառացիորեն մեկ սերնդի մեջ, ամենակարճ ժամանակում, սովի ու պատերազմի փլատակների վրա: Եվ այս ամենը` չկորցնելով սեփական ավանդույթները, լեզուն, հարգանքն ու կյանքի հանդեպ սերը...

Հարավային Կորեայի պատմությունը պատերազմների, օկուպացիայի, սովի և աղքատության շարան է, որն, ի դեպ, մինչ օրս արտացոլված է կորեացիների ավանդույթներում։ Օրինակ, երբ նրանք հանդիպում են, միմյանց ողջունում են «Այսօր կերե՞լ եք» բառերով։ կամ «Քո քունը հանգի՞ստ էր»: Միևնույն ժամանակ, Հարավային Կորեան եզակի երկիր է, որն ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում հետամնաց ագրարային երկրից վերածվել է զարգացած տնտեսության…

«Հարավային Կորեա…

Աշխարհի 11-րդ տնտեսությունը. Միջին աշխատավարձը ամսական $3000 է։ Երկրում աղքատներ պարզապես չկան։ Կյանքի միջին տևողությունը 82 տարի է։ Մանկական մահացության ամենացածր ցուցանիշն աշխարհում: Բարձր տեխնոլոգիաների աշխարհի առաջատար մատակարարը: Այստեղ արտադրվում է աշխարհում ամեն երրորդ նավը։ Էլ չենք խոսում մեքենաների, սմարթֆոնների ու հեռուստացույցերի մասին։ Բնակչությունն աշխարհի ամենակրթված և մրցունակներից մեկն է։ Կրթության որակով դպրոցները երրորդն են աշխարհում։ Բժշկական ծառայությունների որակով հիվանդանոցները երրորդն են աշխարհում։ Բանակը հզորությամբ և մարտունակությամբ աշխարհում հինգերորդն է։ Կառավարությունն ավելի շատ ներդրումներ է կատարում գիտության մեջ, քան Ճապոնիան ու ԱՄՆ-ը։ Աշխարհում ինտերնետին միացած մարդկանց ամենամեծ թիվը: Երաժշտություն (K-Pop) և ֆիլմեր, որոնք գրավել են ամբողջ աշխարհը։

Եվ այս ամենը` աննշան տարածքում, առանց նավթի, գազի և թանկարժեք մետաղների։ Եվ այս ամենը` բառացիորեն մեկ սերնդի մեջ, ամենակարճ ժամանակում, սովի ու պատերազմի փլատակների վրա: Եվ այս ամենը` չկորցնելով սեփական ավանդույթները, լեզուն, հարգանքն ու կյանքի հանդեպ սերը:

Հարավային Կորեան ազատության և հաստատակամության հաղթանակի վառ օրինակ է։ Միշտ»:

Այսպիսին էր այդ երկիրը…

Այսպիսին է այն դարձել…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հարավային Կորեան վառ օրինակ է, թե ինչպես է ազատությունն ու հաստատակամությունը միշտ հաղթում
20 լուսանկարներ, որոնք խմբագրվել են ֆոտոշոփում։ Արդյունքն ապշեցնող է