fbpx

Լրագրողը ուսումնասիրել է ավելի քան 500 միլիոնատիրոջ և եկել հետաքրքիր եզրահանգման

80 տարի առաջ լրագրող Նապոլեոն Հիլլը ուսումնասիրել և համեմատել է ԱՄՆ-ի ամենահարուստ և ամենահաջողակ 500 տղամարդկանց ճակատագրերը: Իր հետազոտության արդյունքները նա շարադրել է «Մտածիր և հարստացիր» գրքում, որտեղ նա պատմում է 13 սկզբունքների մասին, որոնք օգնել են դառնալ հարուստ:

10-րդ սկզբունքը կոչվում է «սիրո էներգիայի վերափոխումը ստեղծագործականի»: Այն ասում է, որ սերն ու կիրքը հաջողության և հարստության որոշիչ ֆակտորներ են:

Հիլլը գրում էր. «Մարդկային զգացմունքներից ամենակարողն ու հզորը սերն ու կիրքն են: Բոլոր մարդկանցից ամենամեծ հաջողությունների կարող է հասնել նա, ում մոտ լավ է զարգացած սիրելու ունակությունը, իսկ նրա կողքը կա կին, ով աջակցում է նրան»:

Այսօր, անցած ավելի քան կես դար, մենք լսում ենք նույն բառերը հաջողակ կանանց շուրթերից: «Իմ կարիերայի ամենակարևոր ընտրությունը՝ ամուսնուս ընտրությունն էր», – հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը, ում կարողությունը ենթադրաբար կազմում է 1.1 միլիարդ դոլար:

Սենտ Լուիսում գտնվող Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտակից և հասկացող ամուսնու առկայությունը զգալիորեն մեծացնում է բարձր աշխատավարձ ունենալու մեր հնարավորությունները. չափազանց ազնիվ և գիտակից ամուսին ունեցող աշխատակցի կարիերայում առաջ գնալու հավանականությունը 50%-ով ավելի մեծ է, քան այն աշխատակցի ով ունի ամուսին, որը չի հասկանում և չի աջակցում նրան:

Գիտակից, իմաստուն ամուսինները հակված են թույլատրել զուգընկերոջը մեծամասամբ կենտրոնանալ կարիերայի վրա: Բացի դրանից, մարդիկ, ովքեր հաջող ամուսնացել են, տանը լարվածություն չեն զգում, ինչը թույլ է տալիս էներգիա խնայել աշխատանքի և ստեղծագործելու համար:

Չնայած նրան, որ Հիլլը վերլուծել է միայն տղամարդկանց և գրել է մեծամասամբ նրանց մասին՝ նա ինքն էլ դա չիմանալով եկել է այն եզրահանգման, որ առողջ հարաբերությունները ֆինանսական բարեկեցության գլխավոր բաղադրիչն է: 80 տարի անց, մենք ձեզ հետ միասին գիտենք, որ այս սկզբունքը երկու ուղղությունների համար էլ աշխատում է:

Աղբյուրը՝ businessinsider 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Լրագրողը ուսումնասիրել է ավելի քան 500 միլիոնատիրոջ և եկել հետաքրքիր եզրահանգման
ԹԵՍՏ. Ընտրեք երկինքը և իմացեք հետաքրքիր փաստեր Ձեր մասին