Համաձայնվեք, նոր սերը անկրկնելի էմոցիաներ է պարգևում: Բայց աչքերի այդ փայլը… այն ժամանակի ընթացքում անհետանում է:
Եթե դուք փնտրում եք իրական զգացմունքներ, փորձության ենթարկեք Ձեր հարաբերությունները: Ահա այս 8 թեստը ցույց կտան արդյո՞ք խորություն կա այդ վարդերի և կոնֆետների ետևում:
1. Միասին կահույք հավաքեք
Դիմացկունության փորձություն. հաղթահարեք նոր պահարանի հավաքման ոչ հեշտ պրոցեսը:
Այդպես, համաձայն Wall Street Journal ամսագրի, IKEA-ի դետալներով քանդած կահույքը կարող է զույգերի վեճի լուրջ աղբյուր հանդիսանալ:
2. Փորձեք որոշ ժամանակ չզբաղվել սեքսով
Իհարկե, այս հավաքածուի ոչ բոլոր թեստերն են հաճելի: Եթե Ձեր սերը հիմնված է բացառապես սեքսի վրա, մի փոքր դադարը՝ դա մի անգամից կհայտնաբերի:
Սեքսը՝ հարաբերությունների կարևոր մասն է: Բայց դա լավ նշան չէ, երբ տղամարդը առանց դրա ապրել չի կարողանում (թեկուզ 2-3 օր):
Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչով կարող եք կոմպենսացնել անկողնու բացակայությունը: Զրուցո՞ւմ եք, զբաղվում եք սիրած հոբբիո՞վ: Դուք կզարմանաք, բայց դուք հաստատ միմյանց մասին շատ նոր բաներ կիմանաք:
3. Մեկնեք արձակուրդ
Շատ զույգերի համար ճանապարհորդությունը՝ հարաբերության ուժի լակմուսի թուղթ է: Սկզբից ճանապարհորդության պլանավորման սթրեսը, հետո չափազանց շատ ժամանակ երկուսով անցկացնելու համար: Նաև մեծ խմբաքանակով սովորությունների (տարատեսակ, հիմնականում նյարդայնացնող) հոսք:
Արձակուրդը կամ սպանում է, կամ փրկում: Ի դեպ, գերադասությունը տվեք «Ամեն ինչ միացված է» փաթեթին: Նախ վեճեր չեն լինի ռեստորանի ընտրության հարցում, երկրորդ վեճեր չեն լինի չափազանց բարձր գների պատճառով:
4. Որևէ նոր բան փորձեք
Երբեմն պահանջվում է ոչ մեծ արտաքին ռիսկ՝ այն կարող է ամրապնդել հարաբերությունները: Փորձեք բանջի ջամփինգ, զիփլայն, պարաշյուտ: Ուշադրություն դարձրեք, թե որքան լավ եք աջակցում մեկմեկու էքստրեմալ պայմաններում:
5. Վիճեք
Իհարկե, առաջին փուլն ընթանում է Ամուրի ուշադիր հայացքի ներքո: Իսկ հետո զույգերը հանկարծակի հայտնվում են ռինգում:
Առաջին մեծ վեճը՝ փոխադարձ հարգանքի առկայության, փոխզիջումների գնալու ունակության և արագ բարիշելու հրաշալի չափանիշ է:
6. Ծանոթացեք նրա ընտանիքի հետ
Ձեզ մոտ միևնույնն է չի ստացվի միշտ մնալ երկուսով: Ծանոթություն նրա ծնողների հետ՝ մեծ քայլ է (և թեստ): Արդյո՞ք նա աջակցում է ձեր այդ մտերմանալու ցանկությունը: Դո՞ւր է գալիս ձեզ նրա ծնողների հետ անցկացրած ժամանակը:
7. Խաղացեք
Mortal Kombat? Եթե խաղում պարտությունը կարող է ուղարկել Ձեր զուգընկերոջը երեք օրյա դեպրեսիայի, դա մտահոգիչ նշան է: Իսկ եթե ավելի հստակ՝ դա նշան է, որ շատ շուտով այդ հարաբերություններում դուք ստիպված եք լինելու մանրակրկտորեն բառեր ընտրել:
8. Ցուցադրեք Ձեր թուլությունը
Նա տեսնում է Ձեր լավագույն տարբերակը: Իսկ ի՞նչ կասեք մրսածության կամ գրիպի մասին: Հո՞գ է տանում: Վնասվածքներն ու հիվանդությունները՝ դաժան փորձություն են: Դրանք ցուցադրում են, թե որքան ուժգին է նա «Ձեր կողմից»:
Իսկ եթե զուգընկերը բռնում է Ձեր մազերից, քանի դեռ փսխում եք (բավական հեռու լոգասենյակից), ապա, ամենայն հավանականությամբ՝ դա նա է, որ կա:
Ինչպես տեսնում եք «թեստերը» տարբերվում են ծայրահեղ կենսունակությամբ: Ոչ մի ավելորդ ջանք, ընդամենը պահպանեք ուշադրությունը: Հաջողություն ենք մաղթում: