fbpx

Աշխարհի 10 հիասքանչ, հինավուրց քաղաքները

Աշխարհը երբեք գաղտնիքների այսքան մեծ և անհասանելի շտեմարան չի թվացել, որքան մեր 21-րդ դարում: Հին քաղաքակրթությունները տիտանական ջանքեր են թափել և այսօր նրանց ստեղծագործությունները, կառույցները շարունակում են կանգնած մնալ՝ հաղթահարելով հինավուրց, պատմական փոշին: Եվ դա չնայած ժամանակին, բնության կատակլիզմներին և պատերազմներին:

Անգկոր Վատ, Կոմբոջա

Ժամանակին Անգկոր Վատը եղել է խոշորագույն քաղաք, իսկ այսօր իրենից ներկայացնում է լքված վանական համալիր՝ աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը:

Հռոմ, Իտալիա

Մեծն և երբեմնի թվացող հավերժ ամենակարող Հին Հռոմ: Նախկին հզորության հետքերը այսօր սփռված են Եվրոպայով մեկ, սակայն կայսրության ճարտարապետության հիմնական պսակը դարձավ Կոլիզեյը:

Ստամբուլ, Թուրքիա

Ստամբուլը՝ երկու աշխարհամասերի և երկու մշակույթների քաղաք է: Ստամբուլում բյուզանդական ժամանակաշրջանի Սուրբ Սոֆիայի տաճարից ոտքով երկու րոպե ճանապարհ կտրելուց հետո հայտնվում ես Թոփքափի պալատի մոտ՝ օսմանյան կայսրության գլխավոր պալատը:

Պագան, Մյանմա

Բիրման՝ գտնված գանձ է բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ բան են փնտրում ոչ այս աշխարհից: Երկրի բացարձակ ոչ երկրային լանդշաֆտը, հսկայական քանակությամբ բուդայական տաճարներով՝ Մյանման դարձնում ենք Ասիայի ամենազարմանալի երկիրը:

Տիկալ, Գվատեմալա

Գվատեմալայի ջունգլիներում թաքցրած Տիկալը՝ Մայա քաղաքակրթության ամենամեծ քաղաքներից մեկն էր: Պալատները, տաճարներն ու Տիկալի հրապարակները՝ մարդկային ձեռքբերումների ամենասկզբնական վերելքներից է:

Կահիրե, Եգիպտոս

Զարմանալի է, բայց Գիզայի հսկայական բուրգերը սեղմված են Կահիրեի քաոսային փողոցներին:

Պերսեպոլիս, Իրան

Պերսեպոլիսը հիմնվել է դեռևս մ.թ.ա. 518 թվականին: Մ.թ.ա. 330 թվականին քաղաքը ավերվել է հրդեհի պատճառով: Եվ չնայած ավերումների, Պերսեպոլիսը համարվում է հին ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը:

Կիոտո, ճապոնիա

Կայսերական Ճապոնիայի նախկին մայրաքաղաքը պահպանել է հին ավանդույթները և ուրախությամբ յուրացնում է նորերը: Ավելի քան հազար բուդիստական տաճարներ և սինտոյական սրբավայրեր գոյակցում են ժամանակակից կյանքի կատաղած ռիթմի հետ:

Պեկին, Չինաստան

Ֆուտուրիստիկ ժամանակակից ճարտարապետության կողքին Պեկինը պահպանել է հինավուրց ավանդական կառույցները: Պեկինի պատմությունը հաշվարկվում է ավելի քան 3 հազար տարի:

Մաչու Պիկչու, Պերու

Մաչու Պիկչուն հին Ամերիկայի քաղաք է, որը տեղակայված է Անդերի լեռնաշխթայի գագաթին՝ 2450 մետր բարձրության վրա: Մաչու Պիկչուն հաճախ աննվանում են «Քաղաք երկնքում», «Քաղաք ամպերի մեջ» և «Ինկերի կորուսյալ քաղաք»:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Աշխարհի 10 հիասքանչ, հինավուրց քաղաքները
Տարեկանի արտում`անդունդի եզրին։ Մեջբերումներ Ջերոմ Սելենջերի գրքից