fbpx

Կարո՞ղ եք լուծել հանելուկը, որն ունակ չէ լուծել նույնիսկ համակարգիչը

Մենք վստահ ենք, որ մարդիկ միշտ ավելի խելացի կլինեն, քան մեքենաները: Եկեք ապացուցենք դա միասին:

Համակարգչային կուրսերում երբեմն բերում են հանելուկ, որը կարող է լուծել մարդը, բայց չի կարող առայժմ լուծել և ոչ մի մեքենա: Ահա այն:

Քանի տարեկան են երեք քույրերը, եթե.

  • նրանց տարիքների բազմապատկումից ստացվում է 36:
  • Նրանց տարիքների գումարումից ստացվում է 13:
  • Մեծ քույրը շիկահեր է:

Արդեն գլխի՞ ընկաք:

Պատասխան

Նրանց տարիքների բազմապատկումից ստացվում է 36: Նշանակում է դա այս 8 գործողություններից որևէ մեկն է.

36 = 2 × 3 × 6, այս թվերի գումարումից ստացվում է 11:

36 = 2 × 2 × 9, այս թվերի գումարումից ստացվում է  13:

36 = 4 × 9 × 1, այս թվերի գումարումից ստացվում է  14:

36 = 4 × 3 × 3, այս թվերի գումարումից ստացվում է  10:

36 = 18 × 2 × 1, այս թվերի գումարումից ստացվում է  21:

36 = 12 × 3 × 1, այս թվերի գումարումից ստացվում է  16:

36 = 6 × 6 × 1, այս թվերի գումարումից ստացվում է  13:

36 = 36 × 1 × 1, այս թվերի գումարումից ստացվում է  38:

Մնում է պատասխանի երկու տարբերակ: Քանի որ 2 + 2 + 9 հավասար է 13 և 6 + 6 + 1-ը՝ նույնպես: Դիտողությունը, որ մեծ քույրը շիկահեր է՝ թույլ է տալիս իմանալ, որ կա մեծ քույր, որը չունի երկվորյակ: Եվ այսպես, մեզ համապատասխանում է 1-ին տարբերակը: Լուծում. երեք քույր՝ մեծը 9 տարեկան և 2 տարեկան երկվորյակ քույրեր:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կարո՞ղ եք լուծել հանելուկը, որն ունակ չէ լուծել նույնիսկ համակարգիչը
Պարույր Սևակ – Ագահության գինը