fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Համո Սահյան - Հոգնել եմ արդեն

Համո Սահյան – Հոգնել եմ արդեն

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

կարդացեք նաև

BELLA CIAO Challenge․ հայ աստղերի Cover տարբերակը

«Աշխարհի տարբեր երկրներում երգիչները, դերասանները, ուղղակի երկրպագուները կազմակերպել են այս երգի բազատեսակ չելենջներ։ Մենք նույնպես միացանք այս չելենջին եւ ֆրանսիացի աստղերի օրինակով փորձեցինք քավըր...

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք առավել հաճախ են տառապում միայնությունից

Միայնությունը կարող է հարվածել առավել անսպասելի պահերին, և նույնիսկ եթե դուք վայելում եք ձեր միայնությունը, միանգամայն բնական է ընկերություն փնտրելը: Ի վերջո, մարդիկ սոցիալական...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ն է Ձեր բնավորությունը

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպիսին է Ձեր բնավորությունը: Ուրեմն անցեք հոգեբանության այս թեստը: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր...

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են

Երբեմն մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են: Մեզանից յուրաքանչյուրը գիտի մեկին, ով իրեն ավելի խելացի է համարում, քան իրականում կա: Բայց...

Մի վատնեք ձեր կյանքը՝ սպասելով հատուկ իրադարձության: Ձեր կյանքը արդեն հատուկ իրադարձություն է

Մինչ դուք սպասում եք, որ որևէ կախարդական բան տեղի ունենա, դուք չեք ապրում լիարժեք ... Կյանքը կարճ է, և որքան շատ ժամանակ իզուր վատնենք, այնքան...