Ցավոք սրտի այժմ այնպիսի ժամանակներ են, որ համեստները տեղ չունեն: Նրանք չեն գնահատվում ու նրանք միշտ անտեսվում են: Ու ամենացավալին այն է, որ անկախ նրանից թե այդ համեստ անձը արհեստավարժ է իր մասնագիտությունում, թե ոչ, աշխատասեր է, թե ոչ, եթե համեստ է ուրեմն նրան չեն գնահատի: Նույն կերպ և՛ անձնական կյանքում, և՛ ընկերական շրջապատում: Մի խոսքով ամեն ինչում համեստությունը կորցրել է իր արժեքը: Ցավալի է…
Ուզու՞մ ես հասնել բարձրունքների աշխատանքիդ վայրում՝ մի կողմ նետիր համեստությունդ, ուզու՞մ ես անձնական կյանքում հաջողությունների հասնել՝ կրկին մի կողմ նետիր համեստությունդ: Խելքդ ու աշխատասիրությունդ քեզ չի փրկի, ուղակի մի կողմ նետիր համեստությունդ:
Ախր էս ի՞նչ է դարձել էս աշխարհը: