Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 2 րոպեԴիտումներ2.6k.Հր․ ամսաթիվ
Երկրներ, որտեղ սգո գույնը սպիտակն է, իսկ գլխի շարժումը՝ «ոչ», և շատ այլ հետաքրքիր «հակառակումներ»….
Յուկի ցեղի հնդկացիները հաշվում էին ոչ թե մատների վրա՝ հնգական, այլ մատնարանքներով՝ չորսական։
Ի տարբերություն մեզ, քաղաքականապես կոռեկտ աֆրոամերիկացիները համարում են զեբրին սև՝ սպիտակ շերտերով։
Ճապոնիայում և անգլալեզու երկրներում, ծիածանում տարբերում են վեց գույն, այլ ոչ թե յոթ։
Աֆրիկյան բնիկ բուշմենները խոսում են արտաշնչելով, այլ ոչ թե մեզ պես՝ շնչելով։
Մենք մահը պատկերացնում ենք որպես մանգաղը ձեռքին մի մռայլ ծերունի, իսկ մեքսիկացիները՝ ուրախ կմախք, որը միշտ ժպտում և շխկշխկացնում է ոսկորներով։
Ճապոնիայում համարում են, որ սխալ է փողոցներին անուն տալ։ Փողոցները՝ դա ընդամենը շենքերի արանքում գտնվող դատարկ տարածություններ են։ Ճապոնացիները ունեն միայն թաղամասերի անվանումներ, իսկ տները համարակալում են այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ դրանք կառուցում են։
Չինաստանում կան բժիշկներ, ովքեր համարում են, որ իրենց աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի իրենց հաճախորդները լինեն առողջ։ Նրանք աշխատավարձ են ստանում միայն այն ժամանակ, երբ հաճախորդները չեն հիվանդանում։ Դա նշանակում է, որ նրանք լավ են կատարում իրենց աշխատանքը։ Երբ մարդը հիվանդանում է՝ նա դադարում է փող մուծել իր բժշկին։
Հյուսիսային ժողովուրդների մոտ դժոխքը՝ սառն է, իսկ հարավայինների մոտ՝ տաք։
Սգո գույները սև են Հայաստանում, Եվրոպայում… իսկ Ճապոնիայում՝ սպիտակ։
Բուլղարիայում, գլխի շարժումը, որը մեր մոտ համաձայնության նշան է, նրանց մոտ նշանակում է՝ «ոչ»։
Ամերիկայում մատները հաշվում են բացելով բռունցքը, այլ ոչ թե մեզ պես՝ հերթով ծալելով մատները։ Ճապոնացիները՝ նույնպես հաշվում են ծալելով, սակայն սկսում են հաշվարկը ճկույթից։
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: