fbpx

Կենդանակերպի 6 նշան, որոնց մոտ ամենաթույլն է զարգացած հումորի զգացումը

Ոչ բոլորը կարող են ծնվել աներևակայելի հումորի զգացումով: Իրականում որոշ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, որ այդպիսի զգացում գոյություն ունի աշխարհի երեսին: Ի դեպ, հումորի զգացումը երբեմն ծառայում է նաև որպես բնական աֆրոդիզիակ: Իսկ ինչպե՞ս եք զգում հումորը դուք և ինչպե՞ս եք արձագանքում դրան: Ի՞նչ կարող է այդ առումով ասել ձեր կենդանակերպի նշանը:

1. Խոյ

Խոյը, իհարկե, այդքան աներևակայելի կամակոր չէ, ինչպես ցուլը, բայց ցուլը հումորը հասկանում է, իսկ ահա խոյը դրա հետ պրոբլեմներ ունի: Շատ լավ կլիներ, որ այդպիսի ի ծնե առաջնորդը, ինչպես խոյն է, ով չափազանց շատ է սիրում պատասխանատվությունը՝ նաև կարողանար ժամանակ առ ժամանակ ծիծաղել հաջողված հումորների վրա:

2. Խեցգետին

Խեցգետնի մոտ, ինչպես հայտնի է, չափազանց շատ է զարգացած մայրական (կամ ծնողական բնազդ) զգացումը, և դա ամեն կերպ վերացնում է այս նշանի մոտ հումորը: Իհարկե կյանքը հաճախ լրջություն է պահանջում, բայց եթե դուք չեք կարողանում կամ չգիտեք ծիծաղել, ապա կյանքը ամբողջությամբ տաղտկալի կլինի: Խեցգետիններին օգտակար կլիներ պարբերաբար ցրվել իր շրջապատի հանդեպ հիպերհոգատարության զգացումից և ուղղակի թուլանալ:

3. Կույս

Շեղված դետալների և մանրուքների վրա, կույսը բոլորովին չի կարողանում տեսնել աշխարհի ամբողջ պատկերը, որպեսզի հասկանա հումորի զգացումի բնույթը: Դե չի զգում այս նշանը հումորը և վերջ: Կույսի մանրախնդիր բնույթը դարձնում է նրան հրաշալի մասնագետ և իսկական պրոֆեսիոնալ, բայց միայն ոչ մարդու, ով ունակ է անկեղծ ծիծաղել կյանքի հումորների վրա:

4. Կարիճ

Կարիճը չափազանց բարդ մարդ է: Հրեշտակ, ով թռչում է մթնշաղին: Նախ դուք ոչինչ չեք կարող իմանալ, թե ինչ է մտածում կարիճը: Այդ պատճառով նրան դժվար է հասկանալ և նա հազվադեպ է ծիծաղում, երբ շրջապատող մարդկանց համար իրոք ուրախ է: Նա իհարկե կարողանում է փորձել հումոր անել, բայց եթե դուք նման չեք կարիճին, ապա դուք կարող է այդ ոճը չհասկանաք: Կարիճը կարող է լինել կոպիտ և դաժան: Եթե նա որևէ բան հումորից հասկանում է, ապա դա սև հումորն է:

5. Աղեղնավոր

Չկա ավելի վատ բան, քան ինչ-որ մեկը, ով ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում և փորձում է լինել զվարճալի և հետաքրքրիր: Եվ այսպես, աղեղնավորը ամենաշփվող նշանն է և ամենահայտնի անկարգն ու թեթևսոլիկը: եվ ահա հենց նա էլ թույլ է հումորի զգացմամբ՝ ավելի շուտ նա չափազանց բաց և ուղիղ է, որպեսզի կարողանա զգալ հումորը: Մի զարմացեք, եթե մեծն արկածախնդիր աղեղնավորը անտարբեր մնա հումորներից և անեկդոտներից հետո:

6. Այծեղջյուր

Միգուցե այն պատճառով, որ այծեղջյուրը ծնվել է տարվա ամենացուրտ հատվածում, այս նշանը նույնքան սառն է, որքան ամիսները, որում ծնվել է՝ իսկ դա դեկտեմբերն ու հունվարն են: Եվ ցավոք այդ սառնությունը տարածվում է նաև նրանց հումորի զգացման վրա՝ դա նշանակում է, որ այն հիմնականում սառցակալած է և գոյություն չունի: Այծեղջյուրը սկզբունքորեն սիրում է ուրախանալ, բայց նա չգիտի թե հատկապես որտեղ և ինչից ծիծաղել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի 6 նշան, որոնց մոտ ամենաթույլն է զարգացած հումորի զգացումը
Մարդուն անպայման մարդ է հարկավոր