fbpx

Հաջողակ մարդու 10 օրենք համաշխարհային հոգեբաններից

Կյանքում որոշակի ոլորտում հաջողության հասնելու համար բավարար չէ միայն լավ կրթությունն ու ցանկությունը։ Հաջողությունը՝ դա ինքդ քեզ և քո կյանքը տիրապետելու ունակությունն է։ Լինել հաջողակ՝ նշանակում է գիտակցել պատասխանատվությունդ այն բանի համար, թե ինչպես ես ապրում։

Առաջարկում ենք համաշխարհային հոգեբանների կողմից ընդգծված հաջողության 10 օրենքներ, որոնք արժե հիշել և պահպանել։

razdpsiholo

1. Զարգացրու քո մեջ տրամադրվածություն, լի սիրով հանդեպ այն գործի, որով զբաղվում ես, չմոռանալով այն մասին, որ դա քո ընտրությունն է։

2. Փորձություններին պատրաստվիր մտովի և ֆիզիկապես։ Կարողացիր լինել առողջ հոգով և մարմնով։ Չգիտե՞ս՝ սովորի՛ր։

3. Հաճույք ստացիր նոր ստատուսում քեզ սպասվելիք փորձությունից։

4. Միշտ եղիր դրական տրամադրված։ Մի վախեցիր քո առջև բարդ առաջադրանքներ դնել։ Սթրեսը՝ անինքնավստահության արդյունք է, այդ պատճառով հավատա և վստահիր ինքդ քեզ։

5. Յուրաքանչյուր իրավիճակում կարելի է լուծվել այն բանում, ինչ անում ես տվյալ պահին։ Մի ապրիր անցյալով և ապագայով։ Դա հավասարազոր է պարտվելուն։ Ապրիր ներկայով։

landscape-mountains-nature-man-large

6. Մտածիր նյութական։ Ղեկավարիր մտքերդ։ Եթե միտքդ հանգիստ է, ապա մարմինդ էլ սեղմված չի լինի։  Հիշո՞ւմ ես որտեղից են առաջանում հիվանդությունները։ Եվ հակառակը՝ մկանային լարվածությունը վկայում է հոգեբանական կոֆլիկտի մասին։ Փնտրիր մտքերիդ պատճառը, բաց թող իրավիճակը։

7. Եթե չես կարողանում փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ այդ իրավիճակի հանդեպ։ Մենք միշտ իրավիճակը տեսնում ենք այնպես, ինչպիսին ընդունակ ենք տեսնել։ Զբաղվիր ինքնակրթությամբ, ընդլայնիր հայացքներդ։

8. Կենտրոնացիր նրա վրա, ինչ քեզ տրված է ղեկավարել, անջատվիր այն ամենից, ինչը վեր է քո հնարավորություններից։ Կարողացիր ժամանակին կանգ առնել, որպեսզի կարողանաս ուժ հավաքել և հաղթահարել մյուս խոչընդոտը։

9. Պարտություն կրելով՝ ընդունիր այն որպես կյանքի փորձ։ Սեփական սխալները հասկանալը հետագայում քեզ կբերի հաղթանակի։ Ձեռքերդ մի իջեցրու և մի հանձնվիր ինչպես անհաջողակը։

10. Գլխավորը՝ հաճույք ստացիր և ուրախացիր յուրաքանչյուր պրոցեսից, ինչով էլ որ զբաղվես՝ սպորտ, ուսում, բիզնես, ընտանիք։ Եվ այդ ժամանակ հաջողությունը քեզ հետ կլինի։

Ուզո՞ւմ ես, որ քեզնով հիանան՝ աշխատի՛ր քեզ վրա։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.75 из 5 )
MediaMag
Հաջողակ մարդու 10 օրենք համաշխարհային հոգեբաններից
Կյանքի ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ձեզ: Ընտրեք քարտը և իմացեք