fbpx

Ինչպիսի՞ աղջիկների հետ տղամարդիկ ոչ մի դեպքում չեն համաձայնվի հանդիպել

The Question պորտալի օգտատերերից մեկը բավական հետաքրքիր հարց էր առաջ քաշել. «Ինչպիսի՞ աղջիկների հետ  ոչ մի դեպքում չէիք համաձայնվի հանդիպել»։ Այն տղամարդիկ, ովքեր առաջինը արձագանքեցին, տվեցին ամենալիարժեք պատասխանները։ Այդ կետերի հետ համաձայնվեցին ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը, և, ամենայն հավանականությամբ, դրանք շատ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սրտով կարող են լինել։

Mediamag-ը ներկայացնում է ամենահետաքրքիր և լիարժեք պատասխանը, որ տվել էր օգտատերերից մեկը.

  1. Աղջիկ, ով ապրում է instagram-ում։
  2. Կախված է հասարակության կարծիքից, ուզում է ինչպես «բոլորի մոտ»։
  3. Ամեն կերպ ցանկանում է գտնվել ուշադրության կենտրոնում, բացահայտ տանել չի կարողանում ժամանակ անցկացնել տանը և ատում է միայնությունը։
  4. Դժվարություններ ունի ինքնահեգնանքի և էմպատիայի հետ կապված։
  5. Ռեպոստ է անում իսկական տղամարդու/կնոջ մասին աղբային հոդվածները։
  6. Ունի ոչ առողջ ձգտում «Տղամարդը պետք է» սերիայի մանիֆեստներին։ Մեծամիտ է և ամբարտավան, քմահաճության և համառության վերին աստիճանն է։
  7. Նրա ֆրենդզոնայից երկրպագուներին կարելի է տեղավորել միկրոավտոբուսի մեջ և ոչ բոլորը կտեղավորվեն այնտեղ։
  8. Հայտարարում է, որ կերակուր պատրաստել բացարձակ չգիտի, և ընդորում կարողանում է ապրել առանց աղախնի, և ինչն առավել անբացատրելի է՝ ծնողներից առանձին։ Պարադոքս է։ Ինքս կարող եմ ինձ լիովին կերակրել և գտնում եմ, որ կինը պարտավոր չէ պատրաստել, սակայն ամեն դեպքում…
  9. Ամենասկզբից հարաբերությունները վեր է ածում ամբիցիաների մարտադաշտի և փոխզիջումների չի գնում։ Բառերով և արարքներով կարծես մրցում է տղամարդու հետ և առաջին իսկ հնարավորության դեպքում նրա «աչքն է մտցնում» անհաջողությունները/անհամապատասխանությունը իդեալին։ Ի՞նչ անենք, որ ես պատրաստ եմ աճել կամ ընդունել սեփական սխալը, որ ես բոլորից շատ եմ ապրումներ ունենում սեփական անհաջողություններից, քանի որ ինքնաքննադատ եմ։ Գնացքն արդեն գնացել է…
  10. Առաջինը զանգե՞լ, գրե՞լ, ինչ-որ բան առաջարկե՞լ։ Լեյտմոտիվը նույնն է, ինչ թուքերինը, ովքեր պաշտպանվում էին Սուվորովից՝ ավելի շուտ երկինքը փուլ կգա, քան Իսմայիլը կհանձնվի։ Այստեղ կարելի է ներառել նաև աղջիկներին, ովքեր արտահայտվում են միայն ակնարկներով։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 2.4 из 5 )
MediaMag
Ինչպիսի՞ աղջիկների հետ տղամարդիկ ոչ մի դեպքում չեն համաձայնվի հանդիպել
Ի՞նչ անել նպատակին հասնելու և հաջողակ դառնալու համար․ 8 խորհուրդ