fbpx

Հաջողության 10 բանալի

Ձեզ ենք նվիրում 10 բանալի, որը կօգնի ձեզ վերջապես դուրս գալ խոր փոսից:

Ըստ Ջիմ Ռոնի «Կյանքի եղանակները» գրքի մոտիվների:

1. Պարտությունը՝ լավագույն ժամանակն է ամեն ինչ նորից սկսելու համար:

«Մի՛ ցանկացիր հեշտ ճանապարհներ, այլ ցանկացիր մեծ և շատ խոչընդոտներ, քանզի դրանք ենք կազմավորում մարդու բնավորությունը և նրա հաջողության ձգտումը»:

2. Եթե դու նպատակ ես դրել մի մակարդակից բարձրանալու մեկ այլ մակարդակ, ապա պետք է «ոչնչացնել» անցյալը:

Բոլոր կասկածները, անհանգստությունները, բացասական ազդեցությունները, ժլատությունը, էգոիզմը պետք է արմատապես «ոչնչացվեն»: Քանի դեռ դրանց ազդեցությունը կա՝ ոչ մի փոփոխություն չի լինի:

3. Միշտ հիշիր բնության կողմից քեզ տրված առաքելությունը:

Դա աճել, զարգանալ, հասնել հաջողությունների և գտնել երջանկություն:

4. Հարստությունը մեղք չէ, աղքատությունն է մեղք:

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի շրջանակում կարող է կայանալ և հասնել ամեն ինչի՝ ներառյալ հարստության:

5. Դու օժտված ես ընտրության ազատությամբ:

Ընտրիր ակտիվ գործողությունները, այլ ոչ թե հանգիստ: Իրականությունը, այլ ոչ թե ֆանտազիան: Ընտրիր ժպիտը այլ ոչ թե մռայլ հայացք: Սեր, այլ ոչ թե թշնամություն:

6. Վերանայիր այն մարդկանց ու հանգամանքները, որոնք այսօր ազդեցություն ունեն քո կյանքի վրա:

Դու կհասկանաս ինչ է սպասվում քեզ մոտ ապագայում:

7. Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն քեզ ետ պահել քո կոչման փնտրտուքներից:

Եթե ուզում ես իրոք երջանիկ լինել՝ ապա երբեք մի կանգնիր և շարունակիր փնտրել քեզ:

8. Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կկշտամբեն քեզ:

Սակայն առանց նպատակների չի լինում հաջողություն, իսկ առանց հաջողությունների կյանքը կմնա այնպիսին, ինչպիսին անցյալում էր:

9. Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կբանբասեն քո ետևից, քո հաջողություններից:

Բայց երբեք մի փորձիր ուրախանալ ուրիշի դժբախտության կամ ծանր կյանքի վրա:

10. Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կանիծեն քեզ լավագույն կյանք փնտրելու համար:

Եվ այնուամենայնիվ, դու պետք է հրաժարվես այն մարդկանցից, որոնք քեզ կանգնեցնում են և թույլ չեն տալիս առաջ շարժվել:

Չմոռանաս կիսվել նաև ընկերների հետ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag