fbpx

Գյոթե: Մեջբերումներ «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրքից

Ձեզ ենք ներկայացնում խորիմաստ և սրտին դիպչող մեջբերումներ Գյոթեի հայտնի գրքից.

Մարդկանց տառապանքները շատ ավելի նվազ կլինեն, եթե նրանք  (Աստված գիտե, թե ինչու են այդպես ստեղծված) այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով ետ բերել անցյալ տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով:

Մեռնել… Ի՞նչ է նշանակում. մեռնել։ Գիտե՞ս ինչ, մենք ցնորամտում ենք մահվան մասին խոսելիս: Ես շատ եմ տեսել, թե ինչպես են մեռնում մարդիկ, բայց մարդն ի ծնե այնքան սահմանափակ է, որ չի կարող ըմբռնել իր գոյության սկիզբն ու վախճանը:

Որոշակի դիրք ունեցող մարդիկ իրենց միշտ մի սառը հեռավորության վրա են պահում հասարակ ժողովրդից, քանի որ կարծում են, թե մտերմությունը նրա հետ կստորացնի իրենց, կան և թեթևամիտներ և չար կատակասերներ, որոնք ձևացնում են, թե մոտ են ժողովրդին միայն նրա համար, որ իրենց ամբարտավանությունը ժողովրդի հանդեպ է՛լ ավելի ցցուն դարձնեն:

Որ մարդու կյանքը երազ է, արդեն շատերին է թվացել. ինձ էլ է համակում այդ նույն զգացումը: Երբ տեսնում եմ այն սահմանափակումները, որոնցով շրջապատվացծ են մարդու ստեղծագործական ու ճաաչողական ուժերը, տեսնում եմ, որ ամեն տեսակ գործունեություն միայն կարիքների բավարարությանն է հանգում, որն իր հերթին  ոչ մի այլ նպատակ չունի, քան մեր խղճուկ գոյության երկարատևումը …

Մարդկային  ճակատագիրը ամեն տեղ մեկ է։ Նրանց մեծ մասը համարյա իր ողջ  ժամանակն աշխատում է, որպեսզի ապրի, իսկ այն չնչին մասը, որ ազատ է մնում, այնպես է վախեցնում, որ ամեն միջոց գործ են դնում նրանից ազատվելու համար: Ահա կոչումը մարդու:

Ինձ համար ամենասիրելի հեղինակը նա է, ում գրքերում ամեն բան կատարվում է այնպես, ինչպես իմ շուրջը և ում պատմությունը հետաքրքիր ու սրտալի է ինձ համար, ինչպես իմ սեփական կյանքը, որն իհարկե, դրախտ  չէ, սակայն իր ամբողջության մեջ անասելի ուրախությունների աղբյուր է:

Ես հաճախ եմ խորհել, թե որքան մեծ է մարդկանց` շարունակ թափառելու, տարածություններ հաղթահարելու, նոր հայտնագործություններ անելու փափագը, բայց դրա կողքին  նաև կամավոր սահմանափակվելու, առանց աջ ու ձախ նայելու, սովոր ակոսով անվերջ ընթանալու ներքին ձգտումը:

Մենք` մարդիկս, հաճախ ենք դժգոհում, որ լավ օրերը հազվադեպ են, իսկ վատերը շատ հաճախ, բայց ինձ թվում է, որ մենք իրավացի չենք: Եթե մենք բաց սրտով վայելենք այն լավը, որ Աստված  ամեն օր հրամցնում է մեզ, մենք բավական ուժ կունենանք հետագայում դիմանալու դժբախտությանը:

Զգուշությունը դատարկ բան է. վտանգը չես կանխագուշակի:

Ինչ դժվար է այս աշխարհում մեկը մյուսին հասկանում:

Արդարև, չկա աշխարհում ավելի ճշմարիտ, ավելի ջերմ ուրախություն, քան մեծ սիրտ տեսնելը, որն անկեղծորեն բացվում է քո առաջ:

Օ՜, ինչ անցավոր է մարդը, եթե նույնիսկ այնտեղ, ուր նա իսկապես հաստատում է իր գոյութնյունը, ուր ճշմարիտ տպավորություն է ստեղծվում նրա ներկայությունից՝ իր սիրելիների սրտում ու մտքում, պիտի մարի, անհետանա և այն էլ այդքան շուտ:

Օ՜, ինչ երեխա է մարդը…

Հրապարակման ներկայացրեց՝ Ժաննա Հովհաննիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գյոթե: Մեջբերումներ «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրքից
Գրկախառնության 11 տարբեր տեսակներ և ի՞նչ են դրանք նշանակում