fbpx

6 գիտական ապացույց, որ Դուք յուրահատուկ եք

Եթե Ձեզ ինչ-որ մեկը կասի, որ Դուք չունեք որևէ յուրահատկություն՝ չհավատաք:

Գիտությունը հաստատում է, որ մեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ է և անկրկնելի: Ահա ներկայացնում ենք Ձեզ մի քանի ապացույց.

1. Գիտական տեսանկյունից Դուք հրաշագործ եք

ae1872cd95e8612bca2225fd6fe202d8

Դուք ոչ միայն օգտվում եք ֆանտաստիկ ուժերից, այլ նաև հետզհետե դառնում եք ավելի ուժեղ:

Հայտնի ֆանտաստ Արթուր Կլարկը իր երրորդ օրենքը ձևակերպել է այսպես. «Յուրաքանչյուր բավական զարգացած տեխնոլոգիա անզանազանելի է կախարդանքից»:

Խորհե՛ք այս մասին: Դուք կարդալով այս տեքստը օգտվում եք համակարգչից և մուտք ունեք դեպի ինտերնետ: Պրակտիկորեն դուք ունեք կախարդական հայելի, որը ձեզ ցույց է տալիս այն ամենը, ինչ դուք եք ուզում՝ յուրաքանչյուր գիրք, արվեստի գլուխգործոց, մեծագույն գիտնականների գյուտերը, ֆիլմեր, երգեր և այլն, և այլն:

Մարդու Յուրահատկությունը

2. Ձեր ձայնը յուրահատուկ է

ee4b08f62796bfcb72dd3a3ab7ccf8f7

Մեր ձայնը այն աստիճան յուրահատուկ է, որ պրակտիկորեն հնարավոր չէ, որ երկու մարդ ունենան նույն ձայնը: Որպեսզի արտաբերվի ձեր ձայնը, պետք է աշխատեն մի անգամից մի քանի օղակներ, այդ թվում՝ բերանի խոռոչի, գլխի և վզի կառուցվածքը:

Հարկավոր կլինի գործնականում նույն փոխդասավորվածությունը, որպեսզի մարդը կարողանա արտաբերել նույն այդ ձայնը: Հենց այդ պատճառով ձայնային նույնականացումը անձի նույնականացման համար համարվում է բավական էֆեկտիվ մեթոդ:

3. Ձեր պատկերը ձգտում է տիեզերք

79555b85a0f97ac3dae5fad3ae6545d5

Աստղերը, որ մենք տեսնում ենք գիշերային երկնքում առաջացել են միլիարդավոր տարիներ առաջ: Բայց նույն բանը ճիշտ է նաև հակառակ պնդմամբ: Ձեր կյանքի ամբողջ պատմությունը «հավերժացած» է լույսի ձևով, որը արտացոլվում է մեր մոլորակից և փայլում տիեզերքում:

Եթե ինչ-որ մեկը հեռավոր մոլորակից հզոր աստղադիտակով դիտեր Երկիրը՝ նա կտեսներ դինոզավրերին, իսկ եթե նույն աստղադիտակով դիտեին 65 միլիոն տարի հետո՝ հնարավոր է տեսնեին Ձեզ:

4. Դուք հաղթողների սերունդ եք

c85993e14e52a90463ce36ef223bd24d

Այն փաստը, որ Դուք գոյություն ունեք՝ դա ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել ի շնորհիվ յուրաքանչյուր մարդու, որոնցից դուք սերել եք, որոնք չեն մահացել նախքան սերունդ տալը:

Ձեր ԴՆԹ-ն ապրել է պատերազմներ, հիվանդություններ, երկնաքարերի անկումներ և այլ աղետներ, որոնք կատարվել են մարդկության հետ: Ձեր նախնիները ոչ միայն դիմացել են այս ամենին, այլ նաև ապրել են բավական երկար, որպեսզի Ձեզ կյանք տան:

Անձի յուրահատկությունը

5.  Դուք տիեզերքի կենտրոնն եք

ade5f4542f03d1bb45de3ef1a491bd57

Քանի որ տիեզերքը ընդլայնվում է տարբեր ուղղություններով, գոյություն չունի ընդլայնման որոշակի կենտրոն: Ի շնորհիվ դրա, յուրաքանչյուր կետ տիեզերքում համարվում է կենտրոն՝ ներառյալ ձեզ և յուրաքանչյուր այլ մարդ:

6. Ձեր գոյության փաստը ամենաանհավանականն է

0d24d0a70b4fb8ca11f9f62897487a85

Կյանքը հրա՞շք է, թե՞ պատահականություն: Իրականում հավանականությունը այն բանի, որ դուք գոյություն ունեք, ամենաանհավանական բանն է:

Համաձայն հաշվարկների, հնարավորությունը նրա, որ ձեր ծնողները կարող են գոյություն ունենալ, հանդիպել մեկմեկու և կյանք տալ հենց ձեզ կազմում է 1-ը 102,685,000-ից :

Այդ թիվը այնքան մեծ է, որ եթե արտահայտենք դրանք ատոմներով, ապա ամբողջ տիեզերքի ատոմները կվերջանային հասնելով 10^80 թվին:

Աղբյուրը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
6 գիտական ապացույց, որ Դուք յուրահատուկ եք
«Ձեզ կվերադառնա այն ամենը, ինչ դուք անում եք»: Առակ, որն արժե հիշել