Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պատմել են ամենավերջին նշանավոր ձեռքբերումների մասին, որոնք հայտնվել են 2014թ. հրատարակության մեջ:
Գրքում ընդգրկված են ավանդական ռեկորդներ, ինչպիսիք են՝ իր բնույթով ամենափոքրը և ամենամեծը: Օրինակ, ամենամեծ մոտոցիկլը և ամենափոքր շունը: Բացի դրանից նշվել են նաև բազմաթիվ ոչ սովորական և զվարճալի ռեկորդներ, այդ թվում ամենաարագաշարժ կինը, ով վազել է 100 մետրը բարձր կրունկների վրա, այծը սքեյթբորդի վրա և փոշեկուլների ամենամեծ հավաքածուն:
Եվ այսպես.
Գինեսի ռեկորդներ 2014
Ամենամեծ քայլող ռոբոտ
15.6 մետր երկարությամբ, 12.3 մ լայնությամբ և 8.1 մ բարձրությամբ վիշապը ստեղծվել է գերմանական Zollner Elektronik ընկերության կողմից: Բացի մնացածից ռոբոտը նաև կրակ է շնչում՝ աշխատելով 11կգ հեղուկ գազով: Tradinno անունով ռոբոտին ստեղծել են հատուկ գերմանական Further Drachenstich (խոցել վիշապին) ավանդական խաղի համար:
Ամենափոքրիկ շունը
9.65սմ հասակով Չիխուախուա ցեղատեսակի Միլլի անունով շնիկին է պատկանում «կենդանի շներից ամենափոքր շուն ըստ հասակի» կոչումը: Շունիկը ապրում է Պուերտո Ռիկոյում իր տիրոջ՝ Վաննեսա Ստեմլերի հետ, ով պատմեց, որ շունիկը ծնվելուց այնքան փոքրիկ է եղել, որ ստիպված նրան կերակրել են կաթոցիչով (պիպետ):
Ամենամեծ թմբուկային հարմարանքը
Հարվածային գործիքների հավաքածուն հասնում է 6.4 մ բարձրության և 8 մետր լայնության: Այս հարմարանքի ստեղծողներն են Drumartic խմբի թմբկահարները, ովքեր ներկայացրել են իրենց գործիքը Ավստրիայի Լիենց քաղաքում:
Եվ վերջում Ձեզ եմ ուզում ներկայացնել տեսանյութ այս թեմայով.
Գինեսի ռեկորդների գիրք 2014
[uppod video=”http://youtu.be/WT-tubkezzw” align=”center”]