Կյանքը լի է ցավերով և տխրությամբ: Բայց գտեք ձեր ծիածանը և բաց մի թողեք այն…
Խնդրում եմ, վայելեք կյանքը: Բռնեք այն երկու ձեռքով, սեղմեք այն, թափահարեք և գնահատեք յուրաքանչյուր վայրկյանը:
Սիրեք ձեր երեխաներին: Դուք բառացիորեն գաղափար անգամ չունեք, թե ինչ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ է դա՝ վազել նրանց ետևից, որպեսզի նրանք լվանան ատամները:
Գրկեք ձեր սիրելիներին և, եթե նրանք չեն կարող ի պատասխան գրկել ձեզ, գտեք նրան, ով կարող է: Յուրաքանչյուրն արժան է սիրո և պատասխան զգացմունքի: Դրանից պակասին մի համաձայնվեք:
Գտեք աշխատանք, որը ուրախություն կբերի, մի դարձեք աշխատանքի ստրուկը: «Ես կուզեի ավելի շատ աշխատել», – դա այն չէ, ինչ կգրեն ձեր շիրմաքարին:
Պարեք, ծիծաղեք և կերեք ձեր ընկերների հետ: Իսկական, ազնիվ և ուժեղ ընկերություն՝ բացարձակ երջանկություն է և այն, որ մենք կարող ենք ընտրել ինքներս: Ընկերներին ընտրեք ուշադիր և մանրակրկիտ, բառացիորեն այնպես, ինչպես գանձն է պետք փնտրել:
Շրջապատեք ձեզ գեղեցիկ իրերով: Կյանքը լի է ցավերով և տխրությամբ: Բայց գտեք ձեր ծիածանը և բաց մի թողեք այն: Գեղեցկությունն ամենուրեք է: Ուղղակի երբեմն պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել՝ այն նկատելու համար:
Շարլոտա Կիտլի «Նամակ ետ մնացածներին»